Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

IRNA-ի անդրադարձը ԼՂ հակամարտության հնարավոր հետևանքներին

IRNA-ի անդրադարձը ԼՂ հակամարտության հնարավոր հետևանքներին
13.10.2020 | 21:31

Իրանի IRNA գործակալությունն անդրադարձել է ԼՂ հակամարտության սրմանը՝ նկատելով, որ հակամարտության շարունակումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա՝ տարածվելով դրա սահմաններից այն կողմ: Լինելով Բաքվի մեծագույն արտաքին դաշնակիցը՝ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, և շատ նորմալ է, որ Հայաստանի ավանդական դաշնակից Ռուսաստանն այս իրավիճակում կաջակցի Երևանին: Թեև Ռուսաստանը Հայաստանի հետ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր ունի, սակայն նա երբեք բացահայտորեն չի մասնակցել հակամարտությանը: Ռուսաստանը միայն պնդել է, որ երկու կողմերն ընդունեն հրադադարի ռեժիմը և նվազեցնեն լարվածությունը:


«Իրանը նույնպես դրական դերակատարում ունի ճգնաժամը դեպի խաղաղ լուծման տանելու հարցում: Իրանի կառավարության և լրատվամիջոցների դիրքորոշումը անմիջական դեր ունեն ԼՂ-ում հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»,-գրում է IRNA-ն: Երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան ջիհադականներ է բերում Սիրիայից դեպի տարածաշրջան, անհանգստություն է առաջացել: Երևանը հայտնել է, որ Թուրքիան 4000 վարձու գրոհային է բերել ԼՂ տարածք, Բաքուն և Անկարան հերքել են: «Այդ թիվը կարող է չափազանցված լինել, սակայն չի բացառվում, որ տարածաշրջանը կարող է ապահով ապաստան դառնալ ծայրահեղականների և ահաբեկիչների համար, երբ կենտրոնական իշխանություններն անկայուն դառնան: Հաշվի առնելով փաստը, որ հակամարտությունը տեղի է ունենում Մերձավոր Արևելքի մոտակայքում և ներկա են ահաբեկիչներ Չեչնիայից և Աբխազիայից, տարածքը կարող է նոր ապահով ապաստան դառնալ գրոհայինների համար:


Կրոնական տարբերությունները նույնպես կարող են խթան և կատալիզատոր հանդիսանալ տարածաշրջանում ծայրահեղականների ներկայության համար, այդ իսկ պատճառով Իրանի նախագահ Հասան Ռոհանին պնդում էր խնդրին շուտափույթ լուծում տալ: Ճգնաժամի ձգձգումը և այլ ուժերի ներկայությունը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը տարածարջանում»,-եզրափակում է աղբյուրը:

Դիտվել է՝ 2275

Մեկնաբանություններ