Արցախի հյուսիսային ուղղությամբ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, սեպտեմբերի 27-ից ի վեր սկսված պատերազմի ամենածանր մարտերից մեկն է ընթացել: Տեղեկությունը պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է փոխանցում՝ ընդգծելով՝ հակառակորդը էական որևէ առաջխաղացում չի ունեցել:
Ինչ վերաբերում է հումանիտար հրադադարին, ապա դրա մասով պայմանավորվածությունը հայկական կողմը փորձել է իրականացնել միայն մեկ տեղամասում։
«Մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնել, մենք էլ ենք վերցրել։ Բայց դա անմիջապես դադարեցվել է, որովհետեւ խախտվել է հրադադարը, միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- հավելում է ՊՆ ներակայցուցիչը: