Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Երեկ մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել

Արծրուն Հովհաննիսյան. Երեկ մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել
14.10.2020 | 14:41

Չնայած հրադադարի պայմանավորվածությանը՝ երեկ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել՝ երեքշաբթի ուշ երեկոյան հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ողջ երկայնքով Արցախի սահմանի սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ առնվազն երեք-չորս ուղղություններով: Հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը: Օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր, մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման զրահատեխնիկայի կիրառմամբ, - ասաց Հովհաննիսյանը: - Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել»: Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինուժն էական առաջխաղացում չունի. «Չնայած նրան, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել և տեղեկատվական ակցիաներ իրականացնել, դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն առաջին հերթին իրենց հասարակության վրա և հետո նաև մեր հասարակության վրա»: Ադրբեջանը հայտնում է «ազատագրված» նոր գյուղերի մասին, միևնույն ժամանակ հայտարարում, թե հայկական կողմն է խախտում հումանիտար հրադադարի ռեժիմը:


Արծրուն Հովհաննիսյանն ընդգծում է՝ ադրբեջանական բանակային կորպուսները երկու շաբաթում մեկ գնդի առաջխաղացում են ապահովել. «Մեծ հաշվով՝ մեծ գովելու բան չունեն: Ցանկացած օտարազգի ռազմական փորձագետ, մասնագետ, ով գոնե տարրական ռազմական գիտելիքներ ունի, կհաստատի իմ ասածը: Դրանից հետո ոչինչ չի մնում՝ բացի նրանից, որ դիվերսիոն խմբերը արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ և հետո ներկայացնեն տվյալ շինությունները որպես այս կամ այն գյուղի կամ քաղաքի գյուղապետարան, քաղաքապետարան, և այլն, և այլն»:
Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հայաստանում կտրուկ աճեցին կորոնավիրուսի նոր դեպքերը: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռոմելա Աբովյանի խոսքով՝ կամավորական հավաքների ընթացքում հակահամաճարակային կանոնները ոչ ոք չի պահպանում:

«Սա կարող է բերել ուղղակիորեն, որ հիվանդությունը կարող է տարածվել, որը սահմաններ չի ճանաչում, հասնել դեպի մեր զինվորը սահմանին կանգնած և դրանով թուլացնել նաև մեր զինվորի կամքը և առողջությունը», - զգուշացրեց Աբովյանը: «Սա զգոնության և սթափության կոչ է՝ խնդրում եմ, բոլորս, մենք հզոր ազգ ենք և կարող ենք միասնական պայքարել այդ հիվանդության դեմ», ասաց ԱՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ