Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալի Ռաբի. Ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը վերջ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին

Ալի Ռաբի. Ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը վերջ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին
14.10.2020 | 22:33

Իրանը ողջունում է ցանկացած քայլ, որը կլուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և կդադարեցնի Լեռնային Ղարաբաղի կռվում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները՝ հայտարարել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբին։

«Ինչպես և նախկինում հայտարարել ենք, մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վերջ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին, հրադադար հաստատել և կանխել մարդկանց սպանությունը: Իրանի կառավարությունը ցավում է և մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առնչությամբ: Ընդգծում եմ նման դեպքերից խուսափելու անհրաժեշտությունը, երբ տարածաշրջանային այս երկրների մարդիկ հիմա առավել քան երբևէ խաղաղության և հանգստության կարիք ունեն։ Բարեբախտաբար, դիվանագիտական գործողությունների շնորհիվ պատերազմող երկրները համաձայնել են մարդասիրական հրադադար կնքել: Իհարկե, մենք նաև ականատես ենք եղել դրա սոսկալի խախտման և մարդկանց սպանության դեպքերի»,- նշել է նա: Ռաբին հավելել է, որ հակամարտութան սկզբից իրանական կողմը տարածաշրջանի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներ է ունեցել, հայտնել է այս առնչությամբ իր տեսակետն ու միջնորդելու պատրաստակամությունը։ Ռաբին հույս է հայտնել, որ Իրանի մարդասիրական ջանքերը արդյունք ունենան:

«Տարածաշրջանում մենք այն սակավաթիվ խաղացողներից ենք, որոնք լավ հարաբերություններ ունեն ճգնաժամում ներգրավված բոլոր կողմերի, այդ թվում՝ պատերազմող կողմերի և տարածաշրջանային առանցքային երկրների հետ»,- նշել է նա և հավելել, որ հնարավորն անելու են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համար։
Ռաբին հույս է հայտնել, որ կողմերը կխուսափեն ցանկացած քայլից, որը կարող է ապակայունացնել հրադադարի ռեժիմն ու առաջին քայլերը կանեն դեպի դիվանագիտություն և հրադադար:

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ