Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանին աջակցելը

ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանին աջակցելը
14.10.2020 | 22:44

Թուրքիան իր աջակցությունն է ապահովում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Վաշինգտոնը կոչ է անում չանել դա ՝ հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է իր աջակցությամբ ապահովել Ադրբեջանին: Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին, որ չմիջամտեն տարածաշրջանի իրավիճակին», – ասել է Պոմպեոն:

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ