Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոմանք կյանքն են տա­լիս հա­նուն հայ­րե­նի­քի, ո­մանք էլ խիղճն են «զո­հում» հա­նուն գր­պա­նի

Ոմանք կյանքն են տա­լիս հա­նուն հայ­րե­նի­քի, ո­մանք էլ խիղճն են «զո­հում» հա­նուն գր­պա­նի
16.10.2020 | 00:59

Պա­տե­րազ­մից բա­ռա­ցիո­րեն օ­րեր անց սոց­ցան­ցե­րի օգ­տա­տե­րե­րը սկ­սե­ցին բարձ­րա­ձայ­նել, թե ծաղ­կի շու­կա­յում ար­ձա­նագր­վել է ան­նա­խա­դեպ գնաճ։ Իսկ վեր­ջին 3-4 օ­րե­րին ար­դեն ա­հա­զան­գում են, որ, օ­րի­նակ, ծաղ­կեպ­սակ­նե­րի ռե­կոր­դա­յին գներ են սահ­ման­վել` սկ­սած 50 հա­զար դրա­մից:


Նաև կան պն­դում­ներ, որ ծա­ղիկ-ծաղ­կեպ­սակ­նե­րին զու­գա­հեռ թան­կա­ցում­ներ են նկատ­վել զին­վո­րա­կան պա­րա­գա­նե­րի խա­նութ­նե­րում. հիմ­նա­կա­նում ան­բա­ցատ­րե­լիո­րեն ա­ճել են զին­վո­րա­կան հա­մազ­գեստ­նե­րի գնե­րը։
Հետևու­թյու­նը մեկն է` հան­րու­թյան մի մա­սի գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կը գր­պա­նից այն կողմ չի անց­նում: Թերևս այդ է պատ­ճա­ռը, որ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կը ո­մանց հա­մար հարս­տա­նա­լու պա­րարտ հող է ա­պա­հո­վում: Ա­սել է` բիզ­նե­սը զար­գաց­նե­լու տե­սան­կյու­նից, ե­թե դա­տենք, «ե­րա­նե­լի» ժա­մա­նակ­ներ են վրա հա­սել։
Ծաղ­կա­վա­ճառ­նե­րը, ի դեպ ար­դա­րա­նում են, թե ի­րենց կամ­քով չեն պայ­մա­նա­վոր­ված առ­կա թան­կա­ցում­նե­րը: Իսկ ե­թե փոր­ձեք ճշ­տել` ի՞նչ բա­ցատ­րու­թյուն կտան նման խայ­տա­ռակ դրսևոր­մա­նը, ա­պա պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րի շար­քը բա­վա­կա­նին եր­կար է:
Սա­կայն, ինչ էլ ա­սեն, միևնույն է ան­հաս­կա­նա­լի է մնում, թե ին­չու է մե­խա­կը, օ­րի­նակ, սո­վո­րա­կան 10 դրա­մից դար­ձել 70 դրամ:
Ար­դեն ձանձ­րա­նում ես լսել բո­լոր ծաղ­կա­վա­ճառ­նե­րի շուր­թե­րից հն­չող նույն ձևա­կեր­պու­մը` պա­հան­ջար­կը շատ մեծ է, ե­ղած քա­նա­կը չի բա­վա­կա­նաց­նում, ջեր­մոց­նե­րի տե­րերն էլ թան­կաց­րել են: Ա­սեմ նաև` ջեր­մոց­նե­րի տե­րերն էլ ի­րենց հեր­թին են զար­մա­ցած այս «հա­նե­լու­կով»:


Ա­հա այս­պի­սին է նաև պա­տե­րազ­մա­կան քրո­նի­կո­նը. ո­մանք կյանքն են տա­լիս հա­նուն հայ­րե­նի­քի, ո­մանք էլ խիղճն են «զո­հում» հա­նուն գր­պա­նի:
Մի քանի խոսք էլ զին­վո­րա­կան հա­մազ­գեստ­նե­րի թան­կա­ցում­նե­րի մա­սին:
Տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը (ՏՄՊՊՀ) օ­րեր ա­ռաջ ար­ձա­նագ­րեց. «Մաս­նա­գի­տաց­ված ի­րա­ցում ի­րա­կա­նաց­նող մի շարք տն­տես­ավա­րող սու­բյեկտ­ներ հանձ­նա­ժո­ղո­վին հա­վաս­տիաց­րել են, որ ոչ միայն չեն բարձ­րաց­րել զին­վո­րա­կան հա­մազ­գես­տի գնե­րը, այլև ո­րոշ դեպ­քե­րում վա­ճառքն ի­րա­կա­նաց­նում են նվա­զեց­ված գնե­րով: Նշ­ված պայ­ման­նե­րում մի շարք վե­րա­վա­ճա­ռող­ներ հնա­րա­վո­րու­թյուն են ստա­ցել ապ­րանքն է­ժան ձեռք բե­րել և ա­վե­լի թանկ վա­ճա­ռել, ո­րոնց հայտ­նա­բեր­ման և նույ­նա­կա­նաց­ման նպա­տա­կով Հանձ­նա­ժո­ղո­վում ներ­կա­յումս ի­րա­կա­նաց­վում են աշ­խա­տանք­ներ»:
ՏՄՊՊՀ-ն նաև քա­ղա­քա­ցի­նե­րին դի­մել էր կո­չով՝ նման դեպ­քե­րի հան­դի­պե­լիս տե­ղե­կաց­նել, իսկ տն­տե­սա­վա­րող­նե­րին և վե­րա­վա­ճա­ռող­նե­րին զգու­շաց­րել՝ ան­հիմն բարձ­րա­ցում­ներ փաս­տող ի­րա­վա­խախ­տում հայտ­նա­բե­րե­լու դեպ­քում տվյալ ան­ձինք են­թարկ­վե­լու են ֆի­նան­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի:
Հա­վե­լենք նաև` հանձ­նա­ժո­ղովն ու­սում­նա­սի­րում է ծաղ­կի շու­կա­յում ար­ձա­նագր­ված շեշ­տա­կի գնա­ճի հան­գա­մանք­նե­րը:


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, վեր­ջին օ­րե­րին նաև բարձ­րա­ձայ­նում են, թե գնա­յին աճ է նկատ­վում նաև ան­շարժ գույ­քի շու­կա­յում: Այն է`կտ­րուկ ա­ճել են վար­ձով տր­վող բնա­կա­րան­նե­րի գնե­րը:

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ