Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Նիկոլ Փաշինյան. Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության սպառնալիքների հետևանքներն ապագայում են երևալու

Նիկոլ Փաշինյան. Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության սպառնալիքների հետևանքներն ապագայում են երևալու
21.10.2020 | 15:15

Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու: Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին», - ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 1544

Մեկնաբանություններ