Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հունական ֆրեգատը վտարել է թուրքական Oruc Reis նավը

Հունական ֆրեգատը վտարել է թուրքական Oruc Reis նավը
22.10.2020 | 22:29

Հունական ֆրեգատը Կաստելորիզո կղզու վիճելի ջրերից վտարել է թուրքական Oruc Reis հետազոտող նավը՝ հայտարարել է «Ռազմական մեկնաբան» Telegram-ալիքը: Թուրքիային պատկանող նավը սեյսմիկ-հետախուզական աշխատանքներ էր իրականացնում Արևելյան Միջերկրածովում: Հունական կողմը համարել է, որ նավը խախտել է իր մայրցամաքային շելֆի սահմանները և ռազմանավ է ուղարկել տարածք: Սա Հունաստանի և Թուրքիայի առաջին շփումն է, որն արձանագրվել է այս տարածաշրջանում երկու երկրների հարաբերությունների հերթական սրումից հետո: Oruc Reis-ը հոկտեմբերի 14-ին վերսկսել էր աշխատանքը Արևելյան Միջերկրածովում:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ