Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սադեթ Կարաբուլութը կոչ է անում կանգնեցնել Ադրբեջանին

Սադեթ Կարաբուլութը կոչ է անում կանգնեցնել Ադրբեջանին
24.10.2020 | 21:50

Նիդերլանդների խորրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Սադեթ Կարաբուլութը անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ կասետային զինամթերքի կիրառումը և իր երկրի կառավարությանը կոչ է անում ինչ-որ բան անել՝ Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար:

Սադեթ Կարաբուլութն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում՝ կիսվելով Human Rights Watch-ի հրապարակմամբ, որում նշվում են ադրբեջանական կողմից կասետային զինամթերքի կիրառման փաստագրված դեպքերը: «Սկանդալային, անընդունելի. կառավարությունը պետք է խստորեն խոսի այս մասին և ինչ-որ բան անի Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար: Յուրաքանչյուր րոպեն կարևոր է»,- նշել խորրդարանականն ու կոչ արել «կոտրել լռությունը»:

Դիտվել է՝ 3130

Մեկնաբանություններ