Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այն, ինչ կա­րե­լի է իշ­խա­նու­թ­յա­նը, չի կա­րե­լի ընդ­դի­մու­թ­յա­նը

Այն, ինչ կա­րե­լի է իշ­խա­նու­թ­յա­նը, չի կա­րե­լի ընդ­դի­մու­թ­յա­նը
03.11.2020 | 00:37

«Ա­ռա­ջին 15 օ­րում պատ­րաստ չէինք նման ծա­վա­լի հր­թի­ռա­կոծ­ման դեմ պայ­քա­րե­լուն, շատ անձ­նա­կազմ ու տեխ­նի­կա ենք կորց­րել»։ Այս հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նա­կը իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչն է, ա­վե­լին, ԱԺ պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի, նաև 2016-ի քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը։ Ե­թե այս պա­հին նման ար­ձա­նագ­րում ա­ներ ռազ­մա­կան գոր­ծին տե­ղյակ որևէ ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ, ի՞նչ եք կար­ծում, ի՞նչ կա­նեին նրա հետ։ Պա­տե­րազ­մը դեռ չա­վարտ­ված` Քո­չա­րյա­նը խո­սում է մի բա­նի մա­սին, ո­րը ընդ­դի­մա­դիր գործ­չի դեպ­քում առն­վազն 300-հա­զա­րա­նոց տու­գան­քի կար­ժե­նար։


Հի­մա հարց՝ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին կա­րե­լի է ա­մեն ինչ ա­սել, վի­րա­վո­րել բո­լո­րին, չար­ժա­նա­նալ տու­գան­քի, իսկ լրատ­վա­մի­ջոց­նե­րի, ընդ­դի­մա­խոս­նե­րի բե­րա­նը փա­կել, օ­բյեկ­տիվ գնա­հա­տա­կա­նի հա­մար ան­գամ տու­գա­նել։
Ի դեպ, 2016-ի պա­տե­րազ­մից հե­տո այն ժա­մա­նակ­վա ընդ­դի­մա­խոս­նե­րը` այ­սօր­վա իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, բա­նա­կի պատ­րաստ չլի­նե­լու մա­սին ան­գամ լե­գենդ­ներ էին հյու­սում, իսկ հի­մա, փաս­տո­րեն, իշ­խա­նու­թյունն ազն­վո­րեն հայ­տա­րա­րում է, թե պա­տե­րազ­մի ա­ռա­ջին 15 օ­րը պատ­րաստ չլի­նե­լու պատ­ճա­ռով շատ զին­վոր­ներ են զոհ­վել, և տեխ­նի­կա ենք կորց­րել, ու սա այն դեպ­քում, որ ըն­դա­մե­նը 2 ա­միս ա­ռաջ Ադր­բե­ջա­նը զգո­նու­թյու­նը ստու­գող հար­ված հասց­րեց Տա­վու­շում, դրա­նից ա­ռաջ էլ փոր­ձա­գետ­ներն ու վեր­լու­ծա­բա­ներն ար­դեն «գո­ռում» էին, թե պա­տե­րազմ է լի­նե­լու, պատ­րաստ­վեք։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 9264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ