Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լուց հե­տո ՀՀ վար­չա­պե­տը, որ­պես օգ­տա­գործ­ված գոր­ծիք, ան­պի­տան է, նրա հա­մար այլևս ոչ ոք չի պայ­քա­րե­լու

Փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լուց հե­տո ՀՀ վար­չա­պե­տը, որ­պես օգ­տա­գործ­ված գոր­ծիք, ան­պի­տան է, նրա հա­մար այլևս ոչ ոք չի պայ­քա­րե­լու
13.11.2020 | 00:40

Այն բա­նից հե­տո‚ երբ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­տե­րի հա­մար անս­պա­սե­լի գի­շե­րը թա­քուն փաս­տա­թուղթ ստո­րագ­րեց‚ որն ակն­հայ­տո­րեն ոչ թե փոխ­զի­ջում էր ար­ձա­նագ­րում‚ ինչ­պես ինքն էր ա­սում‚ այլ բա­ռի բուն ի­մաս­տով հայ­կա­կան կող­մի ան­վե­րա­պահ կա­պի­տու­լյա­ցիան‚ պարզ էր‚ որ կր­քե­րը հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րում պետք է թե­ժա­նա­յին։

Թեև Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյան ե­կած ու­ժը 2,5 տա­րի շա­րու­նակ և մինչև 2018 թ. գա­րու­նը զա­նա­զան գրան­տա­կեր կազ­մա­կեր­պու­թյուն­ներ տար­բեր խո­ղո­վակ­նե­րով փոր­ձում էին Հա­յաս­տա­նում ձևա­վո­րել կոն­ֆոր­միս­տա­կան և վիր­տուալ կյան­քով ապ­րող այն­պի­սի հան­րու­թյուն‚ ո­րը պար­տու­թյա­նը որևէ ար­ձա­գանք չտա‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ 2,5 տա­րին բա­վա­րար չե­ղավ‚ որ­պես­զի հա­սա­րա­կու­թյա­նը դարձ­նեն պար­տու­թյու­նը սո­վո­րա­կան երևույթ ըն­կա­լող։ Եվ փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից հե­տո ժո­ղովր­դի մի մեծ մաս դուրս ե­կավ փո­ղոց։ Ֆեյս­բու­քի տի­րույ­թը նույ­նիսկ‚ որ հա­մար­վում էր Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից կա­ռա­վար­վող զոմ­բի­նե­րի‚ պո­ղոս­նե­րի‚ կոն­ֆոր­միստ­նե­րի դաշտ‚ դուրս ե­կավ վե­րահս­կո­ղու­թյու­նից։ Հա­յաս­տա­նում ան­մի­ջա­պես պայ­թյուն տե­ղի ու­նե­ցավ։ Բնա­կա­նա­բար տա­րօ­րի­նակ կլի­ներ‚ ե­թե այդ մթ­նո­լոր­տում ի­րենց քա­ղա­քա­կան ակ­տի­վու­թյու­նը չվե­րա­կանգ­նեին պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում ո­րո­շա­կի մո­րա­տո­րիում հայ­տա­րա­րած կու­սակ­ցու­թյուն­նե­րը։ Դրա ար­տա­հայ­տու­թյու­նը ե­ղավ այն‚ որ ՀՀ 17 քա­ղա­քա­կան ուժ հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ՝ պա­հան­ջե­լով՝
ա. Նի­կոլ Փա­շի­նյա­նի և կա­ռա­վա­րու­թյան ան­հա­պաղ հրա­ժա­րա­կա­նը‚
բ. ստեղ­ծել պե­տա­կան պահ­պա­նու­թյան կո­մի­տե‚ ո­րը կկա­ռա­վա­րի‚ կփոր­ձի քաո­սից հա­նել եր­կի­րը և կչե­ղար­կի կամ գո­նե կփափ­կաց­նի ստո­րագր­ված խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նագ­րի կե­տե­րը։
Շա­տե­րի մեջ այն­պի­սի պատ­րանք կա‚ թե Փա­շի­նյա­նը‚ ինչ­պես նրա թի­մա­կից­ներն էին ֆեյ­քե­րի մի­ջո­ցով պն­դում‚ ստիպ­ված էր ստո­րագ­րել այդ փաս­տա­թուղ­թը‚ այդ սև գործն ա­նե­լուց հե­տո միան­գա­մից հրա­ժա­րա­կան կտար՝ ինչ-որ կերպ պահ­պա­նե­լով դեմ­քը։ Սա­կայն ով­քեր ճա­նա­չում են Նի­կոլ Փա­շի­նյա­նին‚ հաս­կա­նում էին‚ որ այդ սցե­նա­րը նրա նման խառն­վածք ու­նե­ցո­ղի հա­մար չէ։


Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ իր ո­ճի հա­մա­ձայն‚ թաքն­վե­լով բուն­կե­րում‚ ան­մի­ջա­պես սկ­սեց մեղ­քը գցել ու­րիշ­նե­րի վրա‚ թեև դրա վրա ոչ ոք այլևս ու­շադ­րու­թյուն չի դարձ­նում ու լուրջ չի ըն­դու­նում՝ դրա մեջ հո­գե­կան հի­վան­դու­թյան դրսևո­րում տես­նե­լով։ Սա­կայն հե­տա­գա­յում փոր­ձեց պո­ղոս­նե­րի ու զոմ­բի­նե­րի վրա խա­ղալ՝ նշե­լով‚ թե այլ տար­բե­րակ չու­ներ‚ ինչ կա­րո­ղա­ցել ա­րել էր՝ 2,5 տար­վա ըն­թաց­քում զենք էր գնել‚ ե­թե ին­քը չլի­ներ‚ 44 օր էլ չէին դի­մա­նա և նման է­ժա­նա­գին այլ մա­նի­պու­լյա­ցիա­ներ։ Մի խոս­քով՝ մի իս­կա­կան պատ­մու­թյուն խեղճ Նի­կո­լի և ճնշ­ման ներ­քո ո­րո­շում ըն­դու­նող ղե­կա­վա­րի մա­սին‚ պատ­մու­թյուն‚ ո­րը հաշ­վարկ­ված է ու­ղեղ չու­նե­ցող զանգ­վա­ծի հա­մար։


Պա­տե­րազ­մից հե­տո շատ բան պետք է վե­րաի­մաս­տա­վոր­վի‚ սա­կայն նկա­տենք‚ որ մեր հա­սա­րա­կու­թյան մի մա­սի բա­նա­կա­նու­թյու­նը բնավ էլ ու­ժեղ կող­մը չէ։ Պրակ­տի­կան ցույց է տա­լիս‚ որ շո­կա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ իշ­խա­նու­թյան դա­վա­ճա­նու­թյու­նը կամ կա­պի­տու­լյա­ցիա­յի ստո­րագ­րու­մը‚ մի մա­սին գո­նե հա­վա­սա­րակշ­ռու­թյան բե­րում է։ Հույս ու­նե­նանք‚ որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կյան­քը կս­տի­պի գո­նե‚ որ մարդ­կանց մեջ սկ­սեն աշ­խա­տել ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազդ­նե­րը։


Իշ­խա­նու­թյուն­ներն այս օ­րե­րին ևս մեկ հա­կա­փաս­տարկ մտց­րին. իբրև թե ըն­դուն­ված փաս­տաթղ­թի վրա նե­րազ­դե­լու մե­խա­նիզմ չկա‚ և իշ­խա­նու­թյու­նը փոխ­վի թե ոչ‚ միևնույն է‚ ո­չինչ չի վե­րա­նայ­վե­լու։ ՀՀ ղե­կա­վա­րու­թյունն իր ա­նու­ղեղ զանգ­վա­ծի վրա աշ­խա­տում է՝ հա­մո­զե­լով‚ թե ով էլ լի­ներ‚ այս­պես էր ա­նե­լու։ Երբ չես կա­րո­ղա­նում ցույց տալ քո ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը‚ մնում է ա­սել‚ թե բո­լորն էլ նույնն են։ Ե­թե չես կա­րո­ղա­նում լավ գործ ա­նել‚ ա­պա քեզ մնում է միայն բա­ցա­սա­կա­նը բո­լո­րին վե­րագ­րել։
Այ­նուա­մե­նայ­նիվ‚ ի՞նչ հաշ­վարկ է կա­տա­րում ընդ­դի­մու­թյու­նը։ Հաս­կա­նա­լի է՝ այդ փաս­տա­թուղ­թը ստո­րագր­վել է Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի տված ե­րաշ­խիք­նե­րի ներ­քո‚ փաս­տա­թուղթն ար­դեն գոր­ծի է դր­վել‚ խա­ղա­ղա­պահ­նե­րը մուտք են գոր­ծել Ար­ցախ։ Եվ շատ պար­զու­նակ կլի­ներ կար­ծել‚ թե իշ­խա­նա­փո­խու­թյամբ կա­րե­լի է կանգ­նեց­նել փաս­տաթղ­թի աշ­խա­տան­քը‚ մա­նա­վանդ որ կանգ­նեց­նե­լու պա­րա­գա­յում էլ և՛ Փա­շի­նյա­նը‚ և՛ նրա ար­ցա­խյան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը խոս­տո­վա­նում էին‚ թե տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­մար­տու­նակ բա­նակ ու­նե­նա­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը խիստ չա­փա­զանց­ված են ե­ղել։ Ե­թե նույ­նիսկ հա­մա­րենք‚ թե Փա­շի­նյա­նի փո­խա­րեն մեկ ու­րիշն է իշ­խա­նու­թյան ղե­կին‚ ան­մի­ջա­պես անհ­նար է խո­սել պա­տե­րազ­մի հա­ջող ել­քի մա­սին։


Ըստ էու­թյան‚ ընդ­դի­մու­թյունն այ­սօր շարժ­վում է «նոր բա­նակ­ցող՝ նոր պայ­ման­ներ» բա­նաձևով։ Ըստ այդմ‚ նոր բա­նակ­ցող՝ նոր իշ­խա­նու­թյուն է ի հայտ գա­լիս‚ ո­րը հայ­տա­րա­րում է‚ թե որևէ առն­չու­թյուն չու­նի նախ­կի­նի ստանձ­նած պար­տա­վո­րու­թյան հետ‚ և քա­նի որ հա­սա­րա­կու­թյու­նից ծա­ծուկ է ա­մեն ինչ ար­վել‚ մար­դիկ ըն­դվ­զում են‚ տաս­նյակ հա­զար­նե­րով փո­ղոց են դուրս գա­լիս‚ ժո­ղո­վուր­դը պա­հան­ջում է‚ որ փաս­տա­թուղ­թը գո­նե մա­սամբ վե­րա­նայ­վի։ Սա­կայն այս­տեղ կա մեկ բայց. շատ կարևոր է‚ որ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­ռանց որևէ ճնշ­ման‚ ինք­նու­րույն հրա­ժա­րա­կան տա‚ ին­չը նա չի ա­նում։ Կա­պի­տու­լյա­ցիա­յի շո­կից մեկ-եր­կու օր անց գո­նե հույս կար‚ որ վար­չա­պե­տի մեջ ի հայտ կգան թե՛ մարդ­կա­յին ո­րո­շա­կի զգա­ցում­ներ‚ թե՛ հայ­րե­նա­սի­րա­կան դրսևո­րում­ներ‚ թե՛ պե­տա­կան մտա­ծե­լա­կերպ։ Փա­շի­նյա­նը‚ հայ­տա­րա­րե­լով՝ ես այս­քա­նը կա­րո­ղա­ցա ա­նել‚ բայց քա­նի որ դա հա­սա­րա­կու­թյան հա­մար ա­նըն­դու­նե­լի է‚ և կան քա­ղա­քա­կան ու­ժեր‚ ո­րոնք կա­րող են փոր­ձել շտ­կել ի­րա­վի­ճա­կը‚ ա­պա ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան եմ տա­լիս‚ որ­պես­զի իշ­խա­նու­թյան ե­կող քա­ղա­քա­կան ու­ժե­րի ձեռ­քերն ա­զատ լի­նեն։ Այս պա­րա­գա­յում նոր իշ­խա­նու­թյու­նը‚ ո­րը, ըստ պլա­նի‚ պետք է լի­ներ պե­տա­կան պահ­պա­նու­թյան կո­մի­տեն՝ մեծ լիա­զո­րու­թյուն­նե­րով‚ սկ­սում է բա­նակ­ցու­թյուն­նե­րը։ Թե որ­քա­նով դա կս­տաց­վի‚ այլ խն­դիր է‚ և պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով‚ թե այդ նոր մար­դիկ որ­քա­նով ըն­դու­նե­լի կլի­նեն միջ­նորդ­նե­րից մե­կի՝ Ռու­սաս­տա­նի հա­մար։ Դի­տար­կե­լով այ­սօր հար­թա­կում ե­ղած մարդ­կանց՝ կա­րե­լի է տես­նել‚ որ այն­տեղ կան մար­դիկ‚ ո­րոնց հետ ՌԴ-ն խն­դիր­ներ չու­նի։


Սա ա­մե­նա­կարճ և լա­վա­գույն սցե­նարն էր‚ որ կա­րող էր տե­ղի ու­նե­նալ։ Սա­կայն Նի­կոլ Փա­շի­նյա­նի դեպ­քում ա­մե­նա­վատ կան­խա­տե­սում­ներն ի­րա­կա­նա­ցան. վար­չա­պե­տը‚ խայ­տա­ռա­կե­լով եր­կի­րը‚ պատ­մու­թյան մեջ մտ­նե­լով որ­պես հող հանձ­նող ղե­կա­վար‚ նույ­նիսկ այս պա­րա­գա­յում մտա­դիր չէ լքե­լու ա­թո­ռը‚ մինչև վեր­ջին պահն էլ դի­մադ­րում է ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով‚ սադ­րանք­նե­րով‚ ան­գամ վրե­ժի գոր­ծո­ղու­թյուն­ներ‚ երկ­րում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րե­լով։ Ընդ­դի­մու­թյունն այս­տեղ փոր­ձեց օգ­տա­գոր­ծել մյուս գոր­ծի­քը՝ այս ա­մե­նին պետք է ա­ջակ­ցու­թյուն տար ու­ժա­յին­նե­րից մե­կը‚ իր ըն­դվ­զու­մը ցույց տար վար­չա­պե­տի նկատ­մամբ։ Եվ ար­դեն 1,5 ա­միս խոս­վում է գլ­խա­վոր շտա­բի մա­սին‚ սա­կայն գո­նե մինչ այժմ պաշ­տո­նա­կան զին­վո­րա­կան­նե­րը լո­յա­լու­թյուն են ցու­ցա­բե­րում կա­պի­տու­լյա­ցիան ստո­րագ­րած գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի նկատ­մամբ։ Այս­պի­սով՝ զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բը կի­սում է կա­պի­տու­լյա­ցիա­յի և պա­տե­րազ­մում պար­տու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Ո­րոշ պաշ­տո­նյա­նե­րի ե­լույթ­ներ վկա­յում են‚ որ ըստ էու­թյան բա­նակն էլ ա­ռանձ­նա­պես լուրջ պատ­րաստ չէր 5-րդ սերն­դի պա­տե­րազ­մին՝ կա՛մ զենք‚ մո­բի­լի­զա­ցիոն ռե­սուրս չու­նեին‚ կա՛մ մար­տա­կան ո­գին բարձր չէր‚ կա՛մ աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րը‚ կա­մա­վո­րա­կան­ներն էին փախ­չում ծա­ռա­յու­թյու­նից։ Եվ հայ­կա­կան բա­նա­կի մա­սին լե­գեն­դը հօդս ցն­դեց այն մարդ­կանց պատ­ճա­ռով‚ ո­րոնք դա ուռ­ճաց­նում էին՝ ՀՀ և Ար­ցա­խի պաշ­տո­նյա­նե­րը։ Այս պա­րա­գա­յում Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը‚ ՊՆ-ն և Գլ­խա­վոր շտա­բը պա­տաս­խա­նատ­վու­թյան ա­ռու­մով նույն նա­վա­կում են։ Դա ա­ռանձ­նա­պես մեծ գաղտ­նիք էլ չէր‚ քա­նի որ պա­տե­րազ­մը ցույց տվեց‚ որ բա­նա­կը քիչ թե շատ եր­կա­րատև պայ­քա­րի պատ­րաստ չի ե­ղել։ Այն‚ որ բա­նա­կի ռազ­մա­վա­րու­թյան մեջ ան­տես­վել է ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի նշա­նա­կու­թյու­նը‚ վկա­յում է ռազ­մա­վա­րա­կան մտա­ծո­ղու­թյան ո­րա­կը։ ՈՒ պարզ չէ‚ թե ինչ պա­տե­րազ­մի էր պատ­րաստ­վում ՀՀ և Ար­ցա­խի ռազ­մա­քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը։ Այս պա­րա­գա­յում զար­մա­նա­լի չէ‚ որ այս եր­կու կող­մե­րը փոր­ձում են մի­մյանց փր­կել։


Եվ ընդ­դի­մու­թյա­նը մնում է միայն ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի ճնշ­ման գոր­ծի­քը։ Այս­տեղ մեծ դեր կա­րող է խա­ղալ ար­տա­քին քա­ղա­քա­կան ու­ժե­րի գոր­ծո­նը։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­պի­տու­լյա­ցիա­յի փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լուց‚ հո­ղե­րը հանձ­նե­լուց‚ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ստանձ­նե­լուց և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րի հա­մար մեծ գործ ա­նե­լուց հե­տո այլևս ոչ մե­կին պետք չէ։ Նա այլևս որևէ ար­ժեք չի ներ­կա­յաց­նում։ Ինչ­պես սոց­ցան­ցե­րում էին գրում՝ Մավրն իր գործն ա­րել է‚ Մավ­րը կա­րող է հե­ռա­նալ։ Փա­շի­նյա­նը նույ­նիսկ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ար­ժեք ու­ներ‚ քա­նի որ նա ոչ միայն հա­մա­ձայ­նել էր 7 շր­ջան­նե­րը հանձ­նե­լուն‚ այլև ինչ­պես ինքն էր ա­սել‚ ցա­վոտ փոխ­զիջ­ման՝ Շու­շին թշ­նա­մուն տա­լուն։ Փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լուց հե­տո ՀՀ վար­չա­պե­տը‚ որ­պես օգ­տա­գործ­ված գոր­ծիք‚ ան­պի­տան է‚ նրա հա­մար այլևս ոչ ոք չի պայ­քա­րե­լու։ Նրան նույ­նիսկ երկ­րի ներ­սում ա­ջակ­ցու­թյուն չկա‚ բա­ցի բա­վա­կա­նին նոս­րա­ցած զոմ­բի­նե­րից։


Այս­պի­սով՝ այ­սօր ոչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ռե­սուրս կա‚ ո­րին անհ­րա­ժեշտ է Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ ոչ էլ ներ­քին քա­ղա­քա­կան ու­ժեր‚ որ ձգ­տեն նրան պա­հել։ Նա այժմ հույ­սեր ու­նի‚ որ ու­ժա­յին­նե­րը դեռևս իր հրա­ման­նե­րը կկա­տա­րեն‚ դա էլ պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով‚ թե ինչ զանգ­ված­ներ փո­ղո­ցում կլի­նեն։ Նույ­նիսկ շատ ա­մուր իշ­խա­նու­թյան պայ­ման­նե­րում‚ ե­թե հա­րյուր­հա­զա­րա­վոր մար­դիկ են դուրս գա­լիս‚ ու­ժա­յին­նե­րը բա­վա­կա­նին ա­րագ թեք­վում են դե­պի կշեռ­քի ծանր նժա­րը։
1990-ա­կան­նե­րի վեր­ջին մո­տա­վո­րա­պես այս­պի­սի ի­րա­վի­ճակ էր‚ սա­կայն պարտ­վո­ղա­կան կոն­ցեպտ ու­նե­ցող Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը մերժ­վեց այն ժա­մա­նակ­վա ու­ժա­յին­նե­րի‚ քա­ղա­քա­կան ու­ժե­րի կող­մից։ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը‚ ա­ռանց որևէ դի­մադ­րու­թյան‚ լքեց ա­թո­ռը։ Տրա­մա­բա­նա­կան կլի­ներ‚ ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը նույն­պես այդ կերպ վար­վեր‚ սա­կայն նա‚ փաս­տո­րեն‚ գնում է առ­ճա­կատ­ման՝ էլ ա­վե­լի լա­րե­լով ի­րա­վի­ճա­կը երկ­րում և բար­դաց­նե­լով իր ա­պա­գա կեն­սագ­րու­թյու­նը։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 7160

Մեկնաբանություններ