Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Արսեն Բաբայան. «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել՝ առանց խուզարկության թույլտվության

Արսեն Բաբայան. «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել՝ առանց խուզարկության թույլտվության
14.11.2020 | 19:59

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել՝ առանց խուզարկության թույլտվության, լրագրողներին հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:


Նա ասաց, որ չգիտի՝ ինչ էին փնտրում: «ԱԱԾ-ն դատարանի թույլտվություն չուներ, որպեսզի իրականացներ խուզարկություն: Մասնավորապես, իմ և մյուս աշխատակիցների աշխատասենյակներում նրանք ապօրինի խուզարկություն իրականացրին», - ասաց Բաբայանն՝ ընդգծելով, որ իրավական բոլոր ընթացակարգերով բողոքարկումներ են իրականցվելու:

Ըստ նրա՝ գիտեն, որ հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի նախագահը Արթուր Վանեցյանն է և քաղաքական նույն հետապնդումների շրջանակում իրականացնում են հերթական ապօրինի քաղաքական հետապնդումը: «Ես սկսում եմ մտածել, որ, Ալիևի հանձնարարությամբ Փաշինյանը փորձում է մեզ լռեցնել, որ Արցախը հանձնելու իր ծրագիրը կարողանան հասցնել մինչև վերջ: Իրար հետ ակտիվ աշխատում են», - նկատեց նա:

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ