Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մոսկվայի նպատակը հայ ինքնիշխանության գաղափարի վարկաբեկումն է

Մոսկվայի նպատակը հայ ինքնիշխանության գաղափարի վարկաբեկումն է
15.11.2020 | 14:47

Ezerk.am հրապարակել է վերլուծաբան Կարեն Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը.


«Հենց որ Ն.Փ.-ն ատելի դարձավ Հայաստանի քաղաքացիների առնվազն կեսին, նա անմիջապես հարմար եղավ իր նոր ղեկավարության՝ խաղաղապահների հրամանատարության համար: Մոսկվայի համար նշանակություն չունի, թե որ ճանապարհով է մարդը եկել իշխանության, որքանով է նա ժողովրդավար կամ ավտորիտար: Կարևոր է, որ առաջնորդների այն շղթան, որ ծայրաստիճան ոչ պոպուլյար է երկրում, շարունակվում է. այժմ LTP, RK և SS-ը կանգնած են կոկիկ մի շարքում, եւ կարծես հրամանով այնտեղ է հայտնվում նաև NP-ն: Մարդիկ պետք է ընդմիշտ հիասթափվեն հայկական պետական ինքնիշխանության բուն սկզբունքից, նույնիսկ այն պարագային, որ դա հարաբերական ինքնիշխանություն է»։

Դիտվել է՝ 2891

Մեկնաբանություններ