Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որտեղից Անդրանիկ Քոչարյանը կարող է իմանալ Գաբրիել Բալայանի ազատման մասին

Որտեղից Անդրանիկ Քոչարյանը կարող է իմանալ Գաբրիել Բալայանի ազատման մասին
23.11.2020 | 22:36

Ինձ համար անհասկանալի է, թե որտեղից կարող է ԱԺ պատգամավորը, նույնիսկ, եթե նա պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ է, նման տեղեկատվության տիրապետի, եթե մենք ինքներս դեռ չունենք՝ ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտնած տեղեկությունը՝ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանին աշխատանքից ազատելու մասին:

«Եթե նա անձամբ զրուցել է Գաբրիել Բալայանի հետ՝ ուրիշ խնդիր, բայց մենք պաշտոնապես նման տեղեկությանը չենք տիրապետում», - ասել է Ալթունյանը:

Դիտվել է՝ 4079

Մեկնաբանություններ