Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արա Դեղտրիկյան. Այնպիսի միասնություն, ոնց որ այսօր է մեզ պետք, երևի կարիքը չենք ունեցել ոչ մի ժամանակ

Արա Դեղտրիկյան. Այնպիսի միասնություն, ոնց որ այսօր է մեզ պետք, երևի կարիքը չենք ունեցել ոչ մի ժամանակ
28.11.2020 | 23:36

«Մենք բոլորս հիմա ապրում ենք սարսափելի պատմական ժամանակաշրջան։ Ու այնպիսի միասնություն, ոնց որ այսօր է մեզ պետք, երևի կարիքը չենք ունեցել ոչ մի ժամանակ»,- այսօրվա հանարահավաքում ասաց դերասան Արա Դեղտրիկյանը։


Նա հավելեց․ «Միասնություն է մեզ պետք այսօր՝ մտավորականները, հասարակությունը, բոլորը։ Պիտի միանան նույնիսկ նրանք, ովքեր ինչ-որ ժամանակ քաղաքական ուրիշ հայացքներ են ունեցել, մոլորված են եղել, թյուրիմացության մեջ։ Հիմա այն պահն է, որ մեզ պետք է միայն միասնություն, որպեսզի հետո կարողանանք միասին լուծել մեր առաջ չոքած բազմաթիվ խնդիրներ»։


Դեղտրիկյանը նշեց, որ այսօր առաջին հերթին պետք է զբաղվել մեր գերիների վերադարձով, որպեսզի չփորձեն նրանց նվաստացնել Ադրբեջանում։ «Պետք է սթափվենք, ուշքի գանք»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 3572

Մեկնաբանություններ