«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Հոգեբանական աջակցություն պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքի անդամներին

Հոգեբանական աջակցություն պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքի անդամներին
01.12.2020 | 14:38

«MHS Հոգեկան առողջության ծառայություն»-ը նախաձեռնել է նոր ծրագիր, որի նպատակը հոգեբանական աջակցությունն է պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքի անդամներին:

«MHS Support» ծրագրի նպատակն է օգնել ռազմական գործողությունների արդյունքում տուժածներին՝ ինչպես ներկա հոգեբանական տրավմաները բուժելու, այնպես էլ հետագայում հետտրավմատիկ սթրեսային խանգարման զարգացումը կանխելու համար։

Աշխատանքում ներգրավված են սերտիֆիկացված մասնագետներ՝ հոգեբույժ-հոգեթերապևտներ և կլինիկական հոգեբաններ։ Կենտրոնի թիմը կամավորական հիմունքներով նախապատրաստում է տեղեկատվական և կրթական նյութեր, որոնք կտրամադրվեն բնակչությանը։ Կենտրոնի աշխատակիցները նաև կայցելեն շրջաններ՝ տեղում կրթական և թերապևտիկ աշխատանք իրականացնելու համար։

Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև դասընթացներ զորամասերի սպայական կազմի համար՝ զինվորներին սկզբնական հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։

Ծառայությունները մատուցվում են անվճար։

Քանի որ խնդրի տարածումը շատ մեծ է, իսկ մարդկանց տեղեկացվածության աստիճանը շատ ցածր է, ուստի անհրաժեշտություն կա հնարավորինս լայն տարածելու տեղեկատվությունը, որպեսզի ստեղծել ճիշտ պատկերացում խնդրի լրջության և դրա լուծման տարբերակների վերաբերյալ։

Ձեր ներգրավվածությունը շատ կարոևր է, քանի որ որքան շատ մարդ ժամանակին օգնություն ստանա, այնքան ավելի առողջ կլինի այն սերունդը, որը պիտի կերտի Հայաստանի ապագան։

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ mhshovsepyan@gmail.com էլ․ հասցեով,

Ֆեյսբուքյան էջի միջոցով, կամ զանգահարել 099117975։

Դիտվել է՝ 5529

Մեկնաբանություններ