Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Արթուր Վանեցյան. Մեզ անհրաժեշտ է օր առաջ ձևավորել Ադրբեջանին «ոչ» ասող իշխանություն

Արթուր Վանեցյան. Մեզ անհրաժեշտ է օր առաջ ձևավորել Ադրբեջանին «ոչ» ասող իշխանություն
05.12.2020 | 20:45

Մեզ չափազանց դժվար ժամանակներ են սպասվում, որովհետև մի կողմից ունենք պատերազմի թողած սարսափելի հետևանքներ, մյուս կողմից՝ քայքայված տնտեսություն և գրեթե իսպառ վերացված անվտանգային համակարգ, այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նրա համոզմամբ՝ հայ ժողովուրդը պետք է կարողանա վերականգնել քայքայված տնտեսությունը և անվտանգային համակարգը
«Բայց դա պայմանավորված է քաղաքական փոփոխություններով: Մինչև մենք չձևավորենք ներքին և արտաքին վստահություն վայելող իշխաություն, չենք կարող անգամ մտածել օտաերկրյա ներդրումների մասին: Պետք է հստակ գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն օրը հավասար է ՀՀ չստացված

Դիտվել է՝ 3561

Մեկնաբանություններ