Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Էդմոն Մարուքյան. «Իմ քայլի» ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ռազմագերիների վերաբերյալ ուղերձի այսօրվա քննարկումը

Էդմոն Մարուքյան. «Իմ քայլի» ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ռազմագերիների վերաբերյալ ուղերձի այսօրվա քննարկումը
08.12.2020 | 16:13

Ռազմագերիների անվտանգությունից ելնելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որպեսզի քննարկումը տեղի ունենա փակ, ԱԺ նիստի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց Մակունցին՝ ասելով, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում ու ուղերձի ընդունում:

«Ուղերձն իրենից ներկայացնում է տեքստ, որը որևէ քաղաքական նկատառում չունի: Երեկ «Իմ քայլի» ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ԱԺ խորհրդի նիստում ուղերձի այսօրվա քննարկումը: Սակայն ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ չեն կարող տապալել. հարցը պարտադիր պետք է քննարկվի: Ինչո՞ւ են ուզել տապալել, որովհետև չեն ուզել, որ այս հարցով ելույթներ ունենանք: Երբ հասկացել են, որ անհնար է տապալել, որոշում է ընդունվել քննարկումը փակ անել: Մենք գտնում ենք, որ փակ անելն ընդհանրապես անիմաստ է: Ինչ ելույթներ որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են ունենալ, կարող են ունենալ այսօր՝ հայտարարությունների ժամին, և հետևաբար իմ գործընկերներին կոչ եմ անում զերծ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելուց: Այդ ժամանակ ԱԺ ձայնը կհնչեցվի ի լուր աշխարհի, որ ռազմագերիներին օր առաջ պետք է վերադարձնել», - ասաց Մարուքյանը:
ԼՀ խմբակցության ղեկավարի ելույթին հաջորդեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը: Նա նշեց, որ այս թեմայի բաց քննարկումը կարող է սպառնալ հայ ռազմագերիների վիճակին՝ բազմաթիվ բացասական հետևանքներ թողնելով նրանց վերադարձի գործընթացի վրա: «Պարտադիր չէ այդ լսումներն ի լուր մեր թշնամու լինեն: Եթե պատգամավորները խոսք ունեն հնչեցնելու, կարող են հնչեցնել հայտարարությունների ժամին և ամբողջ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա», - ասաց նա:

Մակունցն էլ նշեց, որ իրենք քննարկումը տապալելու ցանկություն չունեն, այլապես կարող էին քվորում չապահովել: «Ձեզ նույնպես կոչ ենք անում քվեարկել քննարկումը փակ ռեժիմով անցկացնելո համար», - ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ միաժամանակ 20 րոպե ընդմիջում խնդրելով:
Մինչ ընդմիջում հայտարարելը ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հորդորեց՝ հերիք է իշխանությունը վախի մթնոլորտ տարածելով շարունակի խաբել ժողովրդին:

Դիտվել է՝ 2795

Մեկնաբանություններ