Տեղեկացա, որ Հայաստանի ԱԺ-ի՝ Արցախը թուրքին հանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ «ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը (ծնված 08․08․1983 թ), կասկածի տակ է դնում իր տարիքից ավելի մեծ զինվորական կենսագրություն ունեցող և ավելի քան 16 տարի Արցախի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Կարծում եմ` սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք։ Այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ․․․», - նշել է Օհանյանը։