Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հարությունյանն ուղերձներով խաբել է, հեռախոսով՝ բողոքել

Հարությունյանն ուղերձներով խաբել է, հեռախոսով՝ բողոքել
12.12.2020 | 19:27

Երբ պատերազմի օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անընդհատ ուղերձներով էր դիմում, թե հայրենիքը ձեր կարիքն ունի, իրականում ոչ թե հայ ժողովրդին նկատի ուներ, այլ Նիկոլ Փաշինյանին, քանի որ հենց նա Հայաստանից զինվոր, պարզվեց նաև զենք չի ուղարկել ռազմաճակատ։ Երբ թշնամին Շուշիի մատույցներում էր, Հարությունյանն էլի լայն ժպիտով կռվողներ էր խնդրում, բայց կրկին ոչ ճիշտ հասցեով, որովհետև Հայաստանում հազարավոր տղաներ գնացել ու զինվորագրվել էին, սակայն այդպես էլ նրանց չկանչեցին ու սահման չտարան։ Ու այսքանից հետո, երբ նա զինվորականների հետ հեռախոսազրույցում վրդովմունք է հայտնում, ուզում ես հասկանալ, իսկ ո՞վ է մեղավոր, որ դու մեզ եթերից խաբել ես, ավելին, մի բան էլ մարդկանց մոլորեցրել, թե սահմանում զինվորի կարիք կա, բայց գնացող չկա։ Գնացող շատ կար, տանող չկար։ Ավելի ճիշտ, թույլ տվող։ Էլ չենք խոսում, որ Փաշինյանի արգելքներին բանի տեղ չդնող ու միանգամից Արցախ գնացողներին էլ մեկուսացրել եք ու չեք թողել իրենց փորձով իրավիճակը շտկեն։


Երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով «մուննաթ» եկավ հայ ժողովրդի վրա, թե թասիբ չունեք ու չեք գնում հայրենիքը պաշտպանելու, Արայիկ Հարությունյանն ինչու այդ ժամանակ չասաց, որ դիմել է Հայաստանի վարչապետին, բայց նա զինվոր չի ուղարկում, քանի որ Հայաստանից չեն ուզում գալ սահման։ Մարդիկ այդ ժամանակ գոնե կհասկանային, թե իրականում ինչ է կատարվում։ Հազարավոր քաղաքացիներ կստանային նաև իրենց հարցի պատասխանը, թե ինչու իրենց զինկոմիսարիատից այդպես էլ չկանչեցին։ Ավելին, Հարությունյանն ինչու մի անգամ չակնարկեց, չդժգոհեց, որ պատերազմի երրորդ օրը լրահամալրումը դադարեցվել է։ 44 օր ոչ մի բան չի արել, մասնակցել է ողջ գործընթացներին, հետո էլ խայտառակ փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը Հարությունյան եթերով բոլորին սաստեց, թե բանակն է պարտվել, ոչ մեկն էլ դավաճան չէ։ Իսկ այդ թատրոնի տակը լրիվ այլ իրականություն է եղել։ Հայրենիքից թա՞նկ էր Փաշինյանի ստերի բացահայտումը։ Իսկ եթե ժամանակին այդ ամենին հանգիստ մասնակցել ես ու օրինականացրել ողջ գործընթացը, պատերի տակ, հեռախոսային զրույցներով դրան զուգահեռ բողոքելը ո՞րն է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ