ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Երկրի բնակիչներն այսօր անզեն աչքով կկարողանան տեսնել Յուպիտերի և Սատուրնի «միաձուլումը»

Երկրի բնակիչներն այսօր անզեն աչքով կկարողանան տեսնել Յուպիտերի և Սատուրնի «միաձուլումը»
21.12.2020 | 14:24

Երկրի գրեթե բոլոր բնակիչները կկարողանան դեկտեմբերի 21-ին սովորական հեռադիտակի միջոցով կամ նույնիսկ առանց դրա տեսնել ամենահազվադեպ աստղագիտական իրադարձություններից մեկը ՝ Սատուրնի և Յուպիտերի «միաձուլումը»: Գլխավորը՝ եղանակը պարզ և անամպ լինի, և որքան մութ է երկինքը, այնքան լավ տեսանելի կլինի, մոլորակները հորիզոնից շատ ցածր կլինեն հարավ-արևմտյան մասում, ավելի լավ է բլուր բարձրանալ մի վայրում, որտեղ հորիզոնը զերծ է բարձր շենքերից և ծառերից: Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենալու ուշագրավ բնական երևույթ. Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները՝ Յուպիտերն ու Սատուրնը, «միաձուլվելու են» գիշերային երկնքում ՝ միմյանց ավելի մոտ հայտնվելով: Աստղագետների խոսքով՝ Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակների մերձեցումները հազվադեպ չեն:

Յուպիտերը 20 տարին մեկ անցնում է Սատուրնի կողքով: Սակայն այս անգամ սպասվում է չափազանց կարճ հեռավորության վրա մերձեցում, որ հազվադեպ է: Մոլորակների շքերթը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 21-ին՝ մայրամուտից հետո: Եղանակային պայմանների թույլ տալու դեպքում՝ Երկրից Յուպիտերը և Սատուրնը կերևան որպես երկակի մոլորակ: Մոլորակների մերձեցումը կարելի է տեսնել աշխարհի ցանկացած կետից, բայց հասարակածի բնակիչներն ավելի լավ պայմաններ կունենան: Հաջորդ անգամ մերձեցումը կլինի 2400-ին:

Դիտվել է՝ 11666

Մեկնաբանություններ