Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ցուցարարները կառավարության շենքի առջև են, զուգահեռ կառավարության նիստն է ընթանում

Ցուցարարները կառավարության շենքի առջև են, զուգահեռ կառավարության նիստն է ընթանում
24.12.2020 | 15:27

«Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները կառավարության շենքի առջև են։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել, զուգահեռ կառավարության նիստն է։

«Այս շենքում գտնվող կառավարության անդամներ, դուք ձեր ամբողջ կազմով Նիկոլի գլխավորությամբ հիմա Հայաստանի Հանրապետության, Արցախի ազգային անվտանգության համար մեծագույն վնասն եք։ Ալիևը երեկ Իշխանաձորում էր՝ Հայաստանի սահմանների մոտ էր կանգնած, ձեր ասած Հայաստանի սահմանների, Հայաստանի սահմանները շատ ավելի լայն էին։ Նիկոլն այդ սահմանները փակեց, բերեց մինչև Սյունիքի գյուղեր, - հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը: - Պարոնայք ոստիկաններ, Ազգային անվտանգության պարոնայք սպաներ և վերջապես այսքան տարի մեր փայփայած, գուրգուրած, մեծագույն արժեք համարված ՀՀ Զինված ուժեր, Գլխավոր շտաբ, դիմում եմ բոլորիդ՝ քանի վայրկյան ավել Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին, մեր երկիրն ավելի անպաշտպան է դառնում»։

Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ