ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Գևորգ Փարսյան. ՊՆ-ից հրաման իջեցվեց՝ թողնել դիրքերը

Գևորգ Փարսյան. ՊՆ-ից հրաման իջեցվեց՝ թողնել դիրքերը
25.12.2020 | 20:48

Հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն համայնքի ղեկավարների մասնակցությամբ և առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության և Սյունիքի պաշտպանության համակարգող այդ ժամանակ նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը. «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» ԱԺ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Մենք արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի ինքնապաշտպանությանը: Ասում եմ՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև, ցավոք սրտի, այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք և աջակցություն չունեինք Կառավարությունից և մյուս ոլորտներից: Այդ ժամանակ գեներալ Դավթյանից մենք ցուցում ստացանք, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ թե ՀՀ սահմանների վրա, և թե սահմաններից դուրս, որովհետև դա շատ կարևոր էր մեր բնակավայրերի անվտանգության ապահովման համար: Բնականաբար մենք ընտրեցինք, այն բնագիծը, որը որոշակի առումով մեր բնակավայրից հեռու էր անվտանգության գոտի ապահովվելու համար: Թեժ մարտեր ընթացան Կապանում և Դավիթ Բեկում և այլ վայրերում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք՝ պահպանելով դիմագծերը»,- նշեց համայնքի ղեկավարը:
Գևորգ Փարսյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմն հայտարարության առաջին կետում նշված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, և իրենք մնացել են նույն տեղում՝ ապահովվելով իրենց բնակավայրերի անվտանգությունը։ «Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրաման իջեցվեց, որ ձեր զբաղեցված բնագծերը, դիրքերը թողեք և անցեք ՀՀ սահմաններ, որը իրականում կապանցիներիս համար լուրջ խնդիրներ է առաջացրել, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է: Զբաղեցնելով ՀՀ սահմանի վրա դիրքեր, այժմ Սյունիքից թշնամին գտնվում է բնակելի հատվածի 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա և այդ բնագծերը զիջելու հետևանքով լուրջ խնդիր է առաջացել, դրանք շատ կարևոր բարձունքներ են, թշնամու կողմից զբաղեցնելու դեպքում Կապանը և այլ բնակավայրեր դառնում են թշնամու համար լուրջ թիրախ»,– ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Դիտվել է՝ 5865

Մեկնաբանություններ