ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Էդմոն Մարուքյան. Ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում տարածքների վրա, որոնք պետք է փոխանցվեին Ադրբեջանին

Էդմոն Մարուքյան. Ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում տարածքների վրա, որոնք պետք է փոխանցվեին Ադրբեջանին
16.02.2021 | 14:31

Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին, այսօր ընդգծել է Աժ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով՝ եթե այդպես էր, ինչու՞ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն։ Մարուքյանի համոզմամբ, ստացվում է, որ քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։

«Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում։ Ավելին, մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր)։ Իմաստ կա՞ր պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե, միևնույն է,՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին։ Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։


Երեկ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է՝ երրորդ ժամկետով ստանձնել էր երկրի ղեկավարումը, որ Ղարաբաղի հարցը լուծեր։ Երրոդ նախագահն անդրադարձել է խնդրի կարգավորման՝ նախկինում քննարկված տարբերակներին։

Դիտվել է՝ 5788

Մեկնաբանություններ