Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ասում են

Ասում են
10.03.2022 | 12:51

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ ամբողջ աշխարհի «հակառուսական ինտերնացիոնալը» կամավորագրվում ու մեկնում է ՈՒկրաինա՝ ռուսների դեմ կռվելու։ Բելառուս ընդդիմադիրներից սկսած, լեհերով վերջացրած։


ՈՒկրաինայի համար տապակվող էս մեր բևեռականները չե՞ն ուզում իրենց միանալ։ Ասում են՝ ՈՒկրաինայում հիմա լիքը անտեր ավտոմեքենաներ են գցած, այդ թվում՝ պիկապներ, այնպես որ, այդ հարցն էլ է լուծված։


Կարեն Վրթանեսյան

Դիտվել է՝ 34235

Մեկնաբանություններ