ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Պատմություն կա այս լուսանկարների հետևում

    Պատմություն կա այս լուսանկարների հետևում

    15.02.2025| 08:11
    Այս լուսանկարներում պատկերված անձինք, որոնց մի մասը հիմա նստած է կառավարությունում, Ազգային ժողովում ու Հանրայինում, իրականում տրասնպորտի թանկացման դեմ բողոքողներ չեն, սիրելի´ հայրենակիցներ: Սա ընդամենը տրանսպորտի սակագների թանկացմանը դեմ ակցիայի անվան տակ օպերատիվ աշխատակիցների մի զինավարժություն ու ապրոբացիա էր, որն ամբողջ թափով գործի պետք է դրվեր 2018 թ.:
  • Ոչ թե «իրական Հայաստան», այլ «իրական Փաշինյան»

    Ոչ թե «իրական Հայաստան», այլ «իրական Փաշինյան»

    14.02.2025| 15:29
    ԱԺ-ում Փաշինյանը, գիտակցված, թե ոչ, տվեց իր իշխանության նախընտրական առաջիկա ամիսների գաղափարական խտացումը: Այդ խտացման մեջ կա բացառապես ինքը, իր շահերով, իր ինքնապահպանմամբ և ուրիշ ոչինչ, որն իր շահերից դուրս է: Այս առումով պետք է բյուրեղանա նաև այս ամենը չընդունողների և մերժողների դիրքավորումն ու գերակայությունը՝ նույնքան խիտ և հստակ ձևակերպմամբ: Ջրբաժանը գծված է՝ կա՛մ իր պսևդոիրականությունը, որի անունը ոչ թե «իրական Հայաստան» է, այլ խորքում՝ «իրական Փաշինյան», կա՛մ «Հայաստան»:
  • Հարցեր մի՛ տվեք

    Հարցեր մի՛ տվեք

    13.02.2025| 18:22
    Խորհրդարանում նիկոլին հարց տվող «ընդդիմադիր» պատգամավորներ, ժողովրդի զզվանքից խաբա՞ր եք։
  • Ազգակործան պատուհասի «մտքի գոհարները»

    Ազգակործան պատուհասի «մտքի գոհարները»

    13.02.2025| 13:12
    «Եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից, մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր, իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն:
  • Գեղցու վրեժը և չարի վերջը

    Գեղցու վրեժը և չարի վերջը

    13.02.2025| 12:38
    Երբ գեղցին կենտրոնի բնակչին կոչ է անում բարձր գույքահարկի պատճառով վաճառել կամ վարձով տալ բնակարանն ու տեղափոխվել Երևանի ծայրամաս կամ որևէ գյուղ, հասկանում ես, որ հաճախորդով պետք է զբաղվեն նաև հոգեվերլուծաբանները՝ նեոֆրոյդիստները...
  • Կատարվում է Ալիևի պահանջը այսպես կոչված միջանցքի հարցով

    Կատարվում է Ալիևի պահանջը այսպես կոչված միջանցքի հարցով

    13.02.2025| 06:40
    Երեկվա էմոցիոնալ թոհուբոհի մեջ ըստ էության չքննարկվեց հայտնի ոչնչության կողմից մի շատ վտանգավոր հայտարարություն, կապված ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելու հետ: Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են անխոչընդոտ ճանապարհ տալ Ադրբեջանին, նշելով, որ ադրբեջանական կողմը կարող է տեղում չվճարել մաքսային վճարումներ և հետագայում կառավարությունը տարվա կտրվածքով կկատարի դրանք: Այլևս կարելի է փաստել, որ Հայաստանը համաձայնել է ճանապարհ տրամադրել և դրանից օգտվելիս ադրբեջանցիները խոչընդոտների չեն հանդիպի:
  • Քանդել համակարգն ավելի արագ, քան այն կքանդի պետությունը

    Քանդել համակարգն ավելի արագ, քան այն կքանդի պետությունը

    12.02.2025| 12:58
    Քաղաքականությունը փիլիսոփայություն է. պայքարի, շահերի բախման և համադրման, պատերազմների, դեպի քեզ եկող սպառնալիքները կանխելու և հակառակորդի համար սպառնալիքներ ստեղծելու փիլիսոփայություն:
  • Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ

    Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ

    11.02.2025| 06:14
    Բաքվի դատարանում տեղի ունեցող հակահայ պրոցեսի ևս մեկ դրսևորում ցույց տվեց, որ Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող 23 հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ:
  • Արդյոք կփակվի՞  «Ազատություն» ռադիոկայանը

    Արդյոք կփակվի՞ «Ազատություն» ռադիոկայանը

    10.02.2025| 18:14
    Իլոն Մասկը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցի գործունեությունը․ դրանց վրա անիմաստ գումարներ են ծախսվում:
  • Իսլամական աղոթատեղիներն էին պակաս

    Իսլամական աղոթատեղիներն էին պակաս

    10.02.2025| 12:18
    Երեկ կարդացի, որ քպ-ականներն «առաջարկել» են (հասկանալ՝ պարտադրել) հյուրանոցներին, որպեսզի աղոթատեղիներ սարքեն մահմեդականների նամազի համար։ Ես հասկանում եմ, որ սրանք «արևմտյան ազերբայջան» «վերադարձող» թուրքերին ուզում են լավ դիմավորեն՝ ֆուլ սերվիս։