Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Սպասված գիրքը-5

Սպասված գիրքը-5
19.11.2022 | 10:40

ԱԱԾ պահեստազորի սպաների միության հրատարակման պատրաստվող գրքից այս անգամ ներկայացնում ենք ՀՀ ԱԱԾ հակահետախուզության վարչության բաժնի նախկին պետ, պահեստազորի գնդապետ Կարեն ՀԱԿՈԲՅԱՆԻ հուշերից:
Անվանականչը` Стрелок:


…1992 թվի վերջերին արդեն ծանր հանցագործությունների բացահայտման բաժնի պետի տեղակալ էի: Երկրում գործնականում չկար աղմուկ հանած դեպք, սպանություն, որով ստեղծված օպերատիվ-քննչական խմբերում ներգրավված չլինեի։ Հիշատակեմ դրանցից մի քանիսը՝ Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանի, Հայաստանի գրողների միության երկարամյա նախագահ, արձակագիր, հրապարակագիր Վարդգես Պետրոսյանի, Աշտարակի քաղգործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի, Հանրապետության հրապարակում Պարսկաստանի երկու քաղաքացու, Արմեն Տեր-Սահակյանի, Վահան Հարությունյանի խմբերի կողմից իրականացված սպանությունները... Աշխատել ենք, ու աշխատանքն աննկատ չի մնացել։ Արդյունք ցույց տալու համար անգամ ժամկետից շուտ մայորի կոչման եմ ներկայացվել, թեպետ հինգ ամիս անց առանց այն էլ ստանալու էի։


Այդ տարիներին գրեթե բոլոր ուժային կառույցները ղեկավարում էին ՀՀՇ-ական գործիչները, որոնք որևէ կապ չունեին այդ համակարգերի հետ: 1994-ի հունվարին արձակուրդից վերադարձա, տեսա` պաշտոնս իջեցրել են, դարձրել հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր: Իմ տեղը նշանակել էին կրթություն և համակարգի հետ որևէ կապ չունեցող մեկին: Ինչևէ: Այդ ժամանակներն էլ ապրեցինք։ Անկեղծ ասած՝ չէինք էլ կարող չապրել, որովհետև աշխատանքի մեջ արյուն ու քրտինք կար դրված...


ՀՀՇ-ական կադրային վայրիվերումներից հետո 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ, այնուհետ պետ դարձավ երջանկահիշատակ Արմեն Երիցյանը, ով առժամանակ անց ինձ նշանակեց պատվիրված սպանությունների և առանձնապես ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալ: Փաստորեն, նորից անցա նախկինում ունեցած պաշտոնիս:
Գործի պակաս չկար, տարիների հետ գալիս էր աշխատանքային փորձառությունը, հին, վաստակաշատ, աշխատանքի մեջ եփված կադրերից քաղվող իմացությունը։ Ի դեպ, հմուտ գործընկերների հարցում իմ բախտը միշտ էլ բերել է։ Կյանքիս այս փուլն ինտենսիվ շփումների ժամանակաշրջան էր իրավապահ ոլորտի ճանաչված և փորձառու դեմքերի հետ, որոնցից յուրաքանչյուրն իր պատկառելի ներդրումն է ունեցել իմ մասնագիտական կայացման գործում:
…Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում աշխատանքային նույն ծանրաբեռնված մթնոլորտն էր: Բացահայտումները հաջորդում էին իրար: Հասարակական մեծ հնչեղության գործերից էին հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի, Վանաձորում տարադրամի փոխանակման կետի աշխատողների դաժան սպանությունները, մի շարք զինված ավազակային հարձակումներ:


2004-ի դեկտեմբերին Հրաչյա Հարությունյանին ՀՀ նախագահի հրամանով նշանակեցին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ: Նրա առաջարկով ու 2005 թվի հունվարի 13-ի հրամանով ես նշանակվեցի ԱԱԾ-ում կազմակերպված հանցագործության դեմ պայքարի նորաստեղծ բաժնի պետ: Ծառայության նոր վայրում աշխատանքներն արդեն նաև հանրապետության սահմաններից դուրս էին` նախկին ԽՍՀՄ երկրներ, Եվրոպա, արաբական աշխարհ...


Իմ ղեկավարած ստորաբաժանման այդ շրջանի բացահայտումներից հիշատակեմ Թասի ոլորաններում ԱՄՆ-ի քաղաքացու հայտնաբերված դին, 2011-ին ՌԴ սահմանապահ զորքերի կապի կետում երկու ենթասպայի առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունը, Նուբարաշենի քննչական մեկուսարանի դիմաց հանցավոր հեղինակություն, «Երրորդ մասի Լյովիկի» սպանությունը, Երևանում լայն տարածում գտած, զանգվածային ավտոգողությունների և որոշակի գումարի դիմաց դրանք տերերին վերադարձնելու ավելի քան 30 դեպքերը, Սյունիքի մարզպետի վրա իրականացված մահափորձը և այլն:


(Շարունակելի)
Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 20969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

="hyÃÃâ€Ã‚’¢â/1352197527">Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն