Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում արևմտյան ազդեցության մեծացման նոր ծրագրեր

Հայաստանում արևմտյան ազդեցության մեծացման նոր ծրագրեր
26.02.2023 | 10:45

Վերջիվերջո պարզվե՞ց, թե ով է Ադրբեջանի միջոցով փակել Բերձորի ճանապարհը։ Իսկ ինչպե՞ս կարելի է պարզել։ Անշուշտ՝ արդյունքով։ Պարզելով, թե որ ուժը շահեց դրանից՝ Ռուսաստա՞նը, թե՞ «Արևմուտքը»։

Ես կարող եմ երեք փաստ նշել, որոնք բոլորը արևմտյան ուժերի շահերից են բխում․ առաջին՝ Եվրամիության դիտորդական (հետախուզական) առաքելության մուտքը այս տարածաշրջան, երկրորդ՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկումը և երրորդ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ պայմանավորվածությունը, որպեսզի փաստահավաք առաքելություն ուղարկվի Արցախ և Բերձոր։

Ինչպես նաև շրջափակման այս 75 օրերի ընթացքում եղել են բազմաթիվ այլ հանդիպումներ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան անձանց նախաձեռնությամբ ու մասնակցությամբ՝ Հայաստանում արևմտյան ազդեցության մեծացման նոր ծրագրերով։ Եվ վերջապես՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումը Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ։ Այս ամենը և էլի ուրիշ օպերացիաներ համալրեցին Հայաստանը ԵՄ-ի և ՄԱԿ-ի թարմ ուժերով։ Գիտեմ, որ այսքանից հետո ռուսատյացությամբ տառապողները դարձյալ կասեն, թե Արցախի շրջափակումը ձեռնտու է Ռուսաստանին։ Ընդհանրապես, ռուսատյացությունը պետք է անբուժելի հիվանդությունների շարքում դասել։


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 8341

Մեկնաբանություններ