Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.03.2023 | 00:01

Նորածինի պես անխարդախ կաթը դուք միշտ ցանկացեք,

Նրանով աճեք, Հիսուս Քրիստոսի Կենդանի Խոսքով գտեք փրկություն,

Ձեզանից վանեք նախանձ, չարություն, կեղծավորություն ու խաբեություն,

Նորածինի պես անխարդախ կաթը դուք միշտ ցանկացեք:

Մարդուց անարգված, Աստծո ընտրյալ կենդանի Վեմին սիրով մոտեցեք,

Կենդանի քարեր եղեք տաճարին, Սուրբ Պատարագներ մատուցեք Հոգով՝ Միածին Որդու Քահանայության,

Նորածինի պես անխարդախ կաթը դուք միշտ ցանկացեք,

Նրանով աճեք, Հիսուս Քրիստոսի Կենդանի Խոսքով գտեք փրկություն:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4527

Մեկնաբանություններ