Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Նման բաներից, նման «մանրուքներից» են առաջանում «բարդակն ու բեսպրեդելը»

Նման բաներից, նման «մանրուքներից» են առաջանում «բարդակն ու բեսպրեդելը»
30.03.2023 | 08:31

Ասում են` երևանյան ակումբներից մեկում խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպաների և ակումբի աշխատակիցների միջև, ինչի պատճառով 4-5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Բայց դե գիտեմ չեք վրդովվի, չեք զայրանա, չեք անհանգստանա, քանի որ դուք հանգիստ ու անվրդով տարաք պատերազմն ու նրա ընթացքում տեղի ունեցած տասնյակ հազարավոր զոհերի, գերիների խեղվածների, անհայտ կորածների ու տարածքային կորուստների փաստը:

Դուք թքած ունեցաք Արցախի ապագայի ու ներկա շրջափակման վրա:

Հանգիստ տարաք Ազատ գյուղի «կուստարնի» սարքած զորամասի զինվորների հրդեհման պատճառով խեղդամահ լինելը:

Ձեզ համար հիմա կա նաև ավելի լուրջ քննարկվող հարց` նախկինների տնկած ծառե՞րը, թե՞ ՔՊ-ական սակուրաների գեղեցիկ հերթական երազանքը...

Իսկ որ բանակում այս իշխանությունների օրոք շատ մեղմ ասած ինչ-որ բան այն չի, որ ոտքի վրա հերոս ու գեներալ դարձածներն անձեռնահաս դուրս եկան՝ շղթայական «ՉՊ»-ներով հանդերձ, ակումբում եղած խուլիգանությունը կարելի է նույնիսկ չնկատել:

Մոռանալով, որ հենց նման բաներից, նման «մանրուքներից» են առաջանում «բարդակն ու բեսպրեդելը»:

Հավանաբար սա էլ է նախկինների նավսը:

Դե այս իշխանությունները՝ ձեր ցնկնած իշխանությունները, ի՞նչ անեն, փոխե՞ն ազգությունը...

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4716

Մեկնաբանություններ