Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հայոց պետականության նորագույն պատմությունը (համառոտ)

Հայոց պետականության նորագույն պատմությունը (համառոտ)
05.05.2023 | 10:52

1991-99թթ.՝ Մեզ հարգում և մեզանից վախենում էին:
1999-08թթ.՝ Մեզ սկսեցին սիրաշահել:
2008-18թթ.՝ Մեզ սկսեցին կաշառել ու գնել:
2018-20թթ.՝ Մեզ հանձնարարում էին կատարել:
2020-21թթ.՝ Մեզ ցինիկաբար խղճում էին:
2020-21թթ.՝ Մեզանից զզվում էին:
2021-22թթ.՝ Մեզ «մարդասիրաբար» հրեցին դեպի անդունդ՝ մեկընդմիշտ ազատվելու մեր նողկալի ներկայությունից:
2022թ. ից՝ Մեզ այլևս որևէ կերպ չէին վերաբերվում՝ որպես պետություն մենք այլևս չկայինք:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ


Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 4791

Մեկնաբանություններ