Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.07.2023 | 00:18

Տեր Աստված, Դու կարգավորես Հայոց եկեղեցու բոլոր խնդիրները:

Կարևորես իշխանությունների գործունեությունը` Քո գերիշխանությամբ:

Դեպի միայն Քեզ Հույսով նայելու կոչես Քո ժողովրդին:

Մխիթարես Քո Անվան համար բոլոր հալածվողներին:

Բժշկես Քո Անվանը փարված բոլոր հիվանդներին, ըստ Քո բարի Կամքի:

Ծրագրես ու Ավետարանիդ խոսքով կարգավորես Հայոց երկիրը` բոլոր բնագավառներում:

Ամե'ն:

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ