Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էս կուտոկով էլ վարի տվեցին երկիրը

Էս կուտոկով էլ վարի տվեցին երկիրը
01.08.2023 | 21:38

Հիշեցնում եմ ԱԱԾ հաստատված գործակալ Արաբաթի փառաբանող խոսքերը 2018-ին էն մարդու մասին, ում էսօր քընընում են «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսի ասածի համաձայն:

Այլ կերպ ասած՝ նախկին իշխանությունների ԱԱԾ-ի գործակալի փառաբանող խոսքը նախկին իշխանությունների ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի մասին։

«Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ Պրն Տոնոյանն իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որեւէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակն արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ, առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»,-ասում էր Արաբաթը։

Նոր Հայաստանում գործակալը դարձավ ԱԺ նախագահ, հետո՝ ԱԳ նախարար, իսկ ԱԻ նախարարը՝ ՊՆ նախարար, հիմա էլ, պադումայեշ, բանտարկյալ:

Հ․Գ․ էս կուտոկով էլ վարի տվեցին երկիրը ու հողը դրեցին հազարավոր ոսկի տղերքի:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ