Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Կարևոր նրբերանգ

Կարևոր նրբերանգ
10.08.2023 | 21:00

Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ, իհարկե, կբարձրացվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հասարակական տրանսպորտի համակարգի բարելավումը, մետրոյի նոր կայարանների բացումը, քաղաքում «կանաչ գոտիների» ավելացումը, խաղահրապարակների և սպորտային գոտիների թվի ավելացումը, քաղաքային տնտեսության զարգացումը և այլն։

Երևանի բնակիչները լիովին իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է կառավարվելու իրենց քաղաքը։ ՓՄՁ-ների ներկայացուցիչները պիտի իմանան ինչ սպասել քաղաքային իշխանությունների հետ հարաբերվելիս։ Ապագա ծնողները պիտի իմանան, որ քաղաքում տեսանելի ապագայում կլինեն բավարար քանակի մանկապարտեզներ և այլն։

Սակայն կա մի շատ կարևոր նրբերանգ՝ վերը նշված բոլորը հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, եթե քաղաքը մեր վերահսկողության տակ լինի, և այն կոչվի Երևան, այլ ոչ թե «Իրևան»։

Եթե Սևանը մնա Սևան, այլ ոչ թե «Գյոկչա» դառնա, Վարդենիս էլ` Վարդենիս, այլ ոչ թե «Բասարգեչար» դառնա։

Մեր երկրի, Արցախի շուրջ ծավալվող գործընթացները ցույց են տալիս, որ «քաղաքի անվանափոխությունը անվտանգային համակարգի փլուզման հետևանքով» բոլորովին անհավանական երևույթ չի թվում։

Հենց այս պատճառով է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում կարևոր է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը խոսեն ոչ թե միայն Երևանի տնտեսության կառավարման, այլ նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների բարելավման մասին, մեր բնական դաշնակից Իրանի հետ հարաբերությունների մասին, անվտանգության խնդիրների լուծման իրենց տեսլականի, Արցախի շրջափակումը հաղթահարելու մասին: Մարդկանց պետք է տրվի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ՝ տնտեսությունից մինչև ճանապարհաշինություն, կրթությունից մինչև կանաչապատում, բայց բոլոր բարեկամների ու լավարկումների հիմքը խարսխված է անվտանգային համակարգի կայունության վրա։

Առանց Ռուսաստանի և Իրանի հետ դաշնակցային փոխվստավելի հարաբերությունների, առանց Արցախի ապաշրջափակման, առանց Երևան-Ստեփանակերտ միասնական անվտանգային համակարգի, Երևանի ապագան, ինչպես նաև նրա բոլոր բնակիչների ապագան, օբյեկտիվորեն հարցականի տակ է։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4464

Մեկնաբանություններ