-
05.09.2023|
12:39
Բազմաթիվ տվյալներ կան, որ թշնամին զորահավաք է ձեռնարկել, անգամ իրանական աղբյուներն են ահազանգում, որ թշնամական մեծ զորաշարժ կա դեպի մեր սահմաններ: Ի՞նչ եք մտածում, պարոնայք...
-
04.09.2023|
17:05
1. Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանին ու Արցախին՝ ուրանալով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, իր իսկ նախընտրական ծրագիրը և 2022 թ. հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:
-
04.09.2023|
07:59
Առաջիկա երկու ամիսը, մաքսիմում, ենթադրաբար կորոշեն մեր բոլորի ապագան: Եթե չստացվի, անգամ պատերազմի օրերին Երևանում կյանքին երանի ենք տալու:
-
-
02.09.2023|
14:34
Ինչու՞ են ադրբեջանցիները հարձակվում Սոթքի և Նորաբակի ուղղությամբ:
13 օր առաջ՝ 2023 թ. օգոստոսի 18-ին, Փաշինյան Նիկոլն այցելեց Ագարակ: Վերջինիս հետ հանդիպման ընթացքում, «ԳեոՊրոմայնինգ» ընկերությանը պատկանող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Բելյաև Ալեքսանդրն ասաց, որ շուտով «ԳեոՊրոմայնինգ»-ը պատրաստվում է 15 մլն դոլարի ներդրում իրականացնել կոմբինատում:
-
02.09.2023|
09:10
Սոցցանցերում թշնամու դեմ կռվում կյանք տված տղաների հարազատներին ուղղված ցավակցական խոսքեր են, ինքս էլ եմ միանում՝ թող նահատակների հոգին հավերժ լույսերի մեջ լինի։
-
02.09.2023|
08:41
Միայն այսօր ունենք 3 զոհ, 2 զինվոր կյանքի համար պայքարում են, իսկ Թալինում և Երևանում (Մոնումենտ) համերգներ են:
-
02.09.2023|
08:19
Երևանի զբոսայգիներից մեկում համերգ է, զվարճալի համերգ: Գյումրիից ինչ-որ խումբ ուրախացնում է երևանցիներին: Սա դեգրադացիայի բացարձակ օրինակ է, դիտավորության արդյունք:
-
-
01.09.2023|
08:58
Գիտեմ, որ կարող է սխալ հասկացվի, բայց ասելու եմ էս կասկածիս մասին. ուրեմն ասեմ, որ կյանքում ոչ մեկի ասածը հալած յուղի տեղ չեմ ընդունել ու չեմ ընդունում, բացի իմ ընկերների ասածից, էն էլ եթե դա վերաբերում է իրենց անձնականին, քանի որ ուրիշ դեպքերում հնարավոր է իրենց էլ են խաբել։