Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բազմաթիվ հարցեր՝ մեկ պատասխան

Բազմաթիվ հարցեր՝ մեկ պատասխան
23.08.2023 | 13:18

Ձեր քաղաքական վերլուծություն-հաշվարկներն անելիս՝ որպես հիմք ընդունեք, որ Հայաստանում իշխանությունը դավաճանական է, հակահայկական, և կտեսնեք, թե ինչքան հեշտ կստանաք բազմաթիվ հարցերի պատասխանը:

Օրինակ.

-ինչու՞ գործուն քայլեր չեն ձեռնարկվում Արցախում իրավիճակը փոխելու

-ինչու՞ չի ուժեղացվում երկրի ռազմական կարողությունը

կամ

-ինչու՞ են կազմաքանդում բանակը

-ինչու՞ են պետական գումարները մսխվում տարբեր շոուների և փառատոների վրա, երբ թշնամին սպառնում է պատերազմով

-ինչու՞ են անհասկանալի նշանակումներ արվում ամենակարևոր պաշտոններում

-ինչու՞ չունենք տեղեկատվական անվտանգություն

-ինչու՞ չկան դաշնակիցներ

-ինչու՞ են քանդում ներքին անվտանգությունը՝ թմրանյութեր, գողություններ, սպանություններ...

Պատասխանը մեկն է: Հայաստանում իշխանությունը զավթված է հակահայկական-դավաճանական ուժի կողմից:

Այլ պատճառներ մի փնտրեք:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ