ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ադրբեջանցիները Նիկոլի «դաբրոյով» պատրաստվում են բնակվել Հայաստանում

Ադրբեջանցիները Նիկոլի  «դաբրոյով»  պատրաստվում են բնակվել Հայաստանում
24.08.2023 | 09:01

Ադրբեջանը համոզված է, որ Նիկոլն իրենց Շանտաժ-նախապայմանները կընդունի և կստորագրի հայերի համար ստորացուցիչ «խաղաղության պայմանագիրը», որի կարևոր կետերից մեկն է նաև մոտ 130 հազար ադրնեջանցիների բնակեցումը Հայաստանում:

Բաքվում արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որ ադրբեջանցիներին բնակեցնեն Հայաստանում:

Հայաստանի համապատասխան շրջանները թուրքերով բնակեցնելու համար ստեղծվել են կոորդինացիոն խմբեր իրենց ղեկավարներով, ովքեր ունեն հեռախոսահամարներ, որոնցով Հայաստանում բնակվելու ցանկություն հայտնող թուրքերը կարող են կապ հաստատել այդ կենտրոնների հետ և ստանալ ամեն տեսակ աջակցություն:

Կասկածից վեր է, որ Ալիևը միլիարդավոր դոլարներ կծախսի իր այս ծրագիրն իրականացնելու համար` նպատակ ունենալով շատ կարճ ժամանակահատվածում փոխել վերը նշված շրջանների ժողովրդագրական պատկերը:

Այս ամենը տանելու է հայերի ոչնչացմանը Հայաստանում և Հայաստանի վերածմանն Արևմտյան Ադրբեջանի:

Միակ փրկությունը` դավաճան և թրքահպատակ Նիկոլի հեռացումն է:

Ի դեպ, Գյումրին և Ամասիան թուրքերով բնակեցնելու կոորդինատորը ոմն Ալասքյար Մամադովն է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ