Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հայաստանում իշխանության են եկել նեոտրոցկիստները

Հայաստանում իշխանության են եկել նեոտրոցկիստները
24.08.2023 | 20:29



Երբ բոլշևիկները հեղաշրջման արդյունքում եկան իշխանության, ղեկավարի դիրքում հայտնվեց Լենինը։ Բայց շատերի մոտ հիմնավոր կարծիքներ կան, որ իրական ու գաղափարական ղեկավարը Տրոցկին էր, Լենինն ընդամենը դեմքն էր։

Ինչ որ է, Ստալինին հաջողվեց Լենինից վերցնել իրական իշխանությունն ու Սովետի տարածքում հաղթել Տրոցկուն և նրա հետևորդներին։ Ստալինը հաղթեց, բայց ստալինյան կոմունիզմը դատապարտված էր պարտության։ Այն մեռավ Ստալինի հետ, իսկ նրա հիմքերը դիմացան մի քանի տասնամյակ։ Կապիտալիզմը հաղթեց ստալինյան կոմունիզմին։ Հաղթեց ու սկսեց թուլանալ, քանի որ կորցրեց լուրջ հակառակորդին։

Ու այդտեղ իսկույն գլուխ բարձրացրեց նեոտրոցկիզմը` լիբերալ ֆաշիզմը։

Այսօր աշխարհում կռիվ է գնում պահպանողական կապիտալիզմի և լիբերալ տրոցկիզմի միջև, ոչ թե՝ Ամերիկայի ու Ռուսաստանի։

Նայեք Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրոպայի և մնացած աշխարհի լիբերալ֊տրոցկիստներին։ Նրանք ոչ մի տարաձայնություն չունեն իրար հետ, ոչ մի հարց չունեն իրար դեմ, ամբողջովին նույնն են։

Նայեք պահպանողական կապիտալիզմի ներկայացուցիչներին։ Իրենք ունեն հակասություններ, որոնք գալիս են սեփական երկրների շահերից, այսինքն, մարդիկ իրենց երկրները համարում են առանձին պետություններ` իրենց առանձին շահերով։

Թե որը կհաղթի` ապագան ցույց կտա։

Ուղղակի այս պահին Հայաստանում իշխանության են եկել նեոտրոցկիստները և ուրանում են ցանկացած ազգային թեմա։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4905

Մեկնաբանություններ

ype-descr-link"> Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո