Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խոսքը դոլարի հեգեմոնիայից ազատվելու մասին է, ոչ թե՝ դոլարի ոչնչացման

Խոսքը դոլարի հեգեմոնիայից ազատվելու մասին է, ոչ թե՝ դոլարի ոչնչացման
26.08.2023 | 19:03

Արևմուտքին թաղելը դեռ շատ շուտ է, իսկ դեդոլարիզացիայով ոգևորվածներին պետք է հասկացնել, որ խոսքը միայն դոլարի հեգեմոնիայից ազատվելու մասին է, ոչ թե՝ դոլարի ոչնչացման։

Նոր աշխարհակարգում դոլարը և այլ արժույթները կաշխատեն իրար զուգահեռ և կգտնվեն միմյանց հետ դինամիկ հավասարակշռության մեջ։

Իսկ մեր քաղաքակրթության մեջ ահռելի ներդրում ունեցած և ունեցող Արևմուտքի կարիքը, տեխնոլոգիական, կազմակերպական և այլ իմաստներով, մարդկությունը դեռ շատ ունի։

Նոր աշխարհակարգում, դոլարի նման, նպատակը ոչ թե Արևմուտքի զրոյացումն է, որն անիմաստ է, այլ պայմանական Արևելքի ու Գլոբալ Հարավի հետ նրա հավասարակշռությունն է։

Իհարկե, մինչև նման հավասարակշռությունը դեռ շատ ջրեր կհոսեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ