«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«Ինքնիշխան դուխովները»

«Ինքնիշխան դուխովները»
05.10.2023 | 07:22

Սիրելի քաղաքացիներ, ձեր շրջապատում կա՞ն մարդիկ, ովքեր ասում են՝ թքա՛ծ, թե գազը կթանկանա, հաց չի լինի, մարդիկ կաղքատանան, կարևորը՝ ինքնիշխան լինենք։

Բացահայտեք այդ մարդկանց, հիշեք նրանց դեմքերը, ու երբ այս ամեն ինչը կկատարվի, գնացեք ու ձեր դժվար ապրուստի «սպռոսը» իրենցից ստացեք։

Ցանկալի է՝ գումարով։

Կարող եք մի շիշ «Ջերմուկ» ու մի կտոր մոլիբդեն էլ վերցնել, փաթաթել և տեղավորել նրանց այն համապատասխան տեղում, որով մտածում ու արտահայտվում են։

Մեկ էլ դիմեք ոստիկանություն, որպեսզի «ինքնիշխան» մարդկանց արգելվի մոտակա երկու տարում լքել երկրի սահմանները։

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ