Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ոչխարների մեծ մասն անհամբեր սպասում է «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը

Ոչխարների մեծ մասն անհամբեր սպասում է «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը
20.01.2024 | 22:07

Ադրբեջանցիներն Արավուսից գողացած ոչխարները վերադարձրել են:

Ոչխարները գոհ են և երջանիկ:

Նրանց մեծ մասն անհամբեր սպասում է «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը:

Միայն այդ դեպքում ադրբեջանցիներն այլևս ոչխար չեն գողանա:

Ոչխարները պետք է իրենց Հայրենիքում հանգիստ արածելու իրավունք ունենան:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4844

Մեկնաբանություններ