ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Սովորական շպիոնաժ

Սովորական շպիոնաժ
23.01.2024 | 10:45

Լսում եմ Արևմուտքում ուսանած մեր երիտասարդներին, ովքեր մեծամասամբ հանդես են գալիս Բուն հեռուստատեսությամբ և որոշ հանգամանքներ հասանելի են դառնում անգամ իմ ծերացող ուղեղին։

Մենք միշտ էլ ակնածանքով ենք վերաբերվել օտար երկրներում կրթություն ստացած հայ երիտասարդներին` կարծելով, որ նրանք այն սպիտակ աղավնիներն են, որոնք իրենց կտուցին հայրենիք են բերելու ձիթենյաց այն սերմը, որն ուղենիշ է հանդիսանալու մեր զարգացման համար։

Սակայն այսօր ուսումնասիրելով իշխանական շրջանակներում Արևմուտքում ուսանած քաղաքական գործիչների գործունեությունը, այնպես էլ գիտության, կրթության ոլորտում գործող որոշ մտավորական գործիչների աշխատանքը, հասկանում ես, որ նրանք հեռավոր ափերում կրթվել, գիտելիք են ստացել, ոչ այնքան սեփական ազգին ծառայելու համար, այլ պարզապես գործիք են աշխարհի գլոբալ շահերին ծառայելու համար։

Նրանց գործունեության սուր ծայրը մեծապես ուղղված է Հայոց ինքնության կողմը։ Նրանք թշնամի են այն ամենին, ինչ ազգային է, առանձնահատուկ, էկզոտիկ, լինի դա պատմական դեմք, դեպք, թե իրադարձություն։

Այդ ամենը դիտվում և քննվում է Արևմուտքի գլոբալ շահերին համապատասխան, շատ հաճախ էլ ելնելով Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, իբրև թե երաշխիք, Հայաստանի անվտանգության համար։

Այսինքն, մեր իսկ ձեռքով նախադրյալ ենք ստեղծում մեր ազգի կրտման համար, փորձելով ստեղծել մանկուրտացված ժողովրդական մի կոնգլոմերատ, որի գոյությունը տանելի կլինի նախ և առաջ մեր դարավոր թշնամու համար։

Փոխվել են ժամանակները։

Այլևս Դորպատներից Հայաստան լուսավորիչներ չեն ժամանելու։

Պարզապես նրանք մեր գենը կրող օտարերկրյա գործակալներ են, սովորական ՇՊԻՈՆՆԵՐ։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2939

Մեկնաբանություններ