Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում աբսուրդի թատրոնը շարունակվում է

Հայաստանում աբսուրդի թատրոնը շարունակվում է
03.02.2024 | 13:37

Ինչ ուզում՝ անում են, ձեռքերը բռնող չկա:

Պառլամենտ չկա, իրավապահ համակարգը շարունակում է անիրավչությամբ զբաղվել, իսկ ամոթանք ու կշտամբանք տվող հոգևորականները, որպես կանոն, այս հարցերի վերաբերյալ պահպանում են լռություն :

Փաշինյանի պատժիչ համակարգը մեղադրանք է ներկայացրել Միքայել Մինասյանին, հանցավոր ճանապարհով մեծ փողեր է ձեռք բերել: Ասում են, որ հակակոռուպցիոն դատարանն այսօր նույնիսկ նիստ է գումարել: Մինչ այդ, պիտի հիշեցնեմ, որ Փաշինյանի նույն իրավապահ-պատժիչ համակարգը մեղադրանք էր ներկայացրել Սերժիկ Սարգսյանին: Նրան մեղադրում էին, որ նախագահ եղած ժամանակ սխալ որոշում է կայացրել, ուղղորդել է պետական գնման գործընթացը, ինչի հետևանքով բյուջեին կես մլդ դրամի վնաս էր հասցրել:

Փաշինյանն այդ մեղադրանքով փորձում էր մաքրել հեղափոխությունը: իսկ Սերժիկին այդ մեղադրանքը պետք էր անկաշառ, կոռուպցիայից զերծ նախագահ երևալու համար:

Բայց վերադառնանք այսօրվա աբսուրդին:

Մի քանի տարի առաջ Մ. Մինասյանը հրապարակեց գաղտնի փաստաթղթեր: Հետաքրքրիր է՝ Փաշինյանի որևէ կողմնակից , թիմակից հարցրել է, թե ինչու՞ Մ. Մինասյանի նկատմամբ քրեական գործ չկա հարցուցված այդ մասով: Հետաքրքրիր է, Հայաստանի արտաքին գործոց նախարարը փորձե՞լ է որևէ կերպ այդ հարցը Փաշինյանին ուղղել:

Հետաքրքիր է նաև Մ. Մինասյանի թիմակիցների մոտեցումը:

-Ճշմարտությու՞նն էիր ուզում ժողովրդին ներկայացնել: Լավ ես արել:

-Իսկ ինչու՞ այդ ճշմարտությունը չներկայացրիր 2018 թվի ապրիլին:

-Իսկ ինչու՞ այդ ճշմարտությունը կիսատ ներկայացրիր արցախյան ողբերգությունից հետո:

-Ինչու՞ չեն հրապարակվում Փաշինյանի վրա եղած կոմպրոմատները:

-Որտե՞ղ են նրա հավաքագրման փաստաթղթերը:

Այսպիսի հարցեր տվե՞լ են Մ. Մինասյանին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

Ճշմարտությունը բարձր է քան պետությունը,

բայց Հայաստանում այն ստորադասվում է նույնիսկ քաղաքական այսրոպեական շահին:

Դիտվել է՝ 3667

Մեկնաբանություններ