ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնի տնօրեն Gor Tsarukyan-ին

Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնի տնօրեն   Gor Tsarukyan-ին
02.03.2024 | 15:47

Մոտ երեք շաբաթ է, ինչ մեր թշնամի երկրի կայքերը դիտելի են, այսինքն տեսանելի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ձեր ղեկավարած կառույցի գործառույթների մեջ է մտնում, ի թիվս այլ պարտականությունների, նաև ապահովել ազգային ինֆորմացիոն անվտանգությունը։

Ինչո՞վ կբացատրեք, պ-ն Ծառուկյան, այդ փաստը, որ ադրբեջանական կայքերը բաց են ու իրենք անխոչնդոտ իրագործում են ՀՀ-ի տարածքում տարբեր պետական կայքերով, այլ պրոպագանդիստական լրատվական և սոցիալական հարթակներում ինֆորմացիոն պատերազմների կանոններին համահունչ գրոհը մեր քաղաքացիների վրա։

Համենայն դեպս, 2020 թվականի պատերազմից հետո, ադրբեջանական կայքերը ՀՀ-ում բաց չէին։ Գուցե սոցցանցերով կարող էին տարբեր նյութեր տարածել, բայց կայքերը բաց չէին։ Հիմա բաց են և ես արդեն քանի անգամ դրա մասին ահազանգելով, տեսնում եմ, որ պատասխանատու մարմինները ոչինչ չեն ձեռնարկում։

Կարո՞ղ եմ, որպես լրագրող, իմանալ, թե ինչու։

Ինչու՞ պետք է մի քանի լրագրողով փորձենք մարդկանց բացատրել, որ չհետևեն ադրբեջանական կայքերին, որ դրանք վախի, խուճապի մթնոլորտ ստեղծելու և շեղելու, խաբելու միջոցներ են։

Որ առկա են պատերազմների տարբեր ձևեր, որոնցից ամենաազդեցիկը ինֆորմացիոնն է։ Եվ, որ մեր երկրում համապատասխան կառույց կա, բայց անգործության է մատնված։

Ավելի ճիշտ, ձեր ՊՈԱԿ-ը, ըստ բաց աղբյուրների մատուցում է Նիկոլ Փաշինայնի կառավարությանը գովազդի, PR-ի, դասընթացների (ի դեպ դասընթացներում մասնակցում են մամլո խոսնակներ, որոնք ոլորտում են մի քանի տասնյակ տարի և, ըստ այդմ, նրանց ի՞նչ պետք է սովորեցնեք, անհասկանալի է) և այլ ծառայություններ։

ՈՒրեմն, արդեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հարցնում եմ, ո՞վ, եթե ոչ դուք, պետք է ապահովեք իմ ինֆորմացիոն անվտանգությունը։

Ի դեպ, ադրբեջանական կայքերի պատճեններ, այսինքն սքրին, չեմ տեղադրում, քանի որ ՖԲ-ն արգելափակում է որևիցե նյութ հարևանների վերաբերյալ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ