Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ադրբեջանական «մուղամբազություն»

Ադրբեջանական «մուղամբազություն»
24.04.2024 | 09:55

Ալիևը Ռուսաստանին շատ պարզ առաջարկում է ՌԴ-Իրան ճանապարհը՝ Ադրբեջանով, ինչը բոլոր առումներով ձեռք է տալիս ռուսներին, քանի որ և՛ կարճ է, և՛ ավելի հարթ ու որակով, և՛ կտրում է ընդամենը մի երկրի` Ադրբեջանի սահման, ոչ թե երկու` Վրաստան ու Հայաստան։ Չկա Լարսի պրոբլեմը, ու ընդհանրապես Վրաստանի ձեռքին չի նայելու։

Որպեսզի այդ ճանապարհն աշխատի անխափան, նա հաստատ որևէ բան կուզի ռուսներից։ Դե, Հայաստանն էլ ինչքան ավելի շատ քրֆի ռուսներին, այնքան ռուսներն ավելի հեշտ կհամաձայնեն։
Բայց այ` Իրանին ձեռք չի տալիս, որ լինի միայն այդ ճանապարհը։
Հա, պարսիկներին էլ ձեռք կտա մի սահման կտրելով հասնել Ռուսաստան, բայց դրանով իրենք ստանում են ճանապարհ միայն դեպի Ռուսաստան ու չեն ստանում դեպի Սև ծով, որը նաև ճանապարհ է դեպի Եվրոպա։
Ի՞նչ է անելու Ալիևը։
Մի ճանապարհ էլ կսարքի Իրանից Ադրբեջանով դեպի Վրաստան, որը նույնպես կլինի ավելի հարթ ու հարմար։ Ու կստանա նաև Իրանի դաբրոն, մանավանդ, երբ Հայաստանը սկսի քրֆել նաև պարսիկներին։
Դե, Արևմուտքն էլ դրա համար մի քանի միլիոն էլ կտա։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ