Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լյուցիֆերի թանգարանը Վատիկանում

Լյուցիֆերի թանգարանը Վատիկանում
07.06.2024 | 20:49

(Սրբազանը երեկ սատանիստների մասին ինչ -որ ակնարկ արեց ՝ հիշեցի):

Սուրբ Պետրոսի տաճարի տակ, մուտքը` տաճարի հետնամասի աջ անկյան ու մի փոքր բարձրում գտնվող սագի մսի տապականոցի միջև ընկած նեղ աստիճաններով:

Իջնում ես ու հայտնվում Սրբազան Սիրտ կոչվող փոքրիկ տաճարում:

Հենց այդ տաճարն էլ Լյուցիֆերի թանգարանն է, բացված դեռ վաղ միջնադարում:

Թանգարանում պահվում է Լյուցիֆերի նկարը:

Իսկ սև օնիքսի սկավառակի վրա արձանագրված են Սատանայի տասը ուղերձները մարդկությանը:

ՈՒ, ինչպես հավաստիացնում են տաճար - թանգարանի սպասավորները, դրանցից հինգն արդեն կատարվել են:

Այդ թանգարանում դուք կտեսնեք նաև Ադոլֆ Հիտլերի ու Սատանայի միջև, 1932 թ. ապրիլի 30-ին, 13 տարով կնքված պայմաանագրի բնօրինակը:

Շատ հետաքրքիր բաներ կան սուրբ Պետրոսի տաճարի տակ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3010

Մեկնաբանություններ