Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական «բարդակ»

Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական «բարդակ»
19.07.2024 | 10:15

Ամենավատ բանը, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է. Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան։

Բոլոր գլխավոր հակամարտող գերտերությունները ռազմական, հետախուզական, փափուկ և կոշտ ազդեցությամբ ներկա են։ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական «բարդակ» ու հակամարտությունների թատերաբեմ։

Մնում է տարբեր ոչ ֆորմալ զինված խմբավորումներ ստեղծվեն ու միմյանց դեմ ուղիղ իմաստով ռազմական գործողություններ սկսեն։

Մեծագույն «տաղանդ» է պետք ունենալ միատարր երկիրը նման վիճակի հասցնելու համար։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4198

Մեկնաբանություններ