BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Իլհամ Ալիևը հիմա էլ պահանջում է, որ Հայաստանը ներողություն խնդրի

Իլհամ Ալիևը հիմա էլ պահանջում է, որ Հայաստանը ներողություն խնդրի
05.10.2024 | 16:44

Բաքվում կայացող կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ, միջազգային հումանիտար իրավունքից բխող իր պարտավորությունները խախտելով, Հայաստանը հրաժարվում է տեղեկություններ հայտնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի, զանգվածային թաղումների ճիշտ տեղադրության մասին, ուստի այդ հանցագործությունների համար պետք է ներողություն խնդրի։

Ադրբեջանի բռնապետի պահանջները գնալով ավելանում են, քանզի նրան Հայաստանի հետ կայուն, արդարացի խաղաղություն պետք չէ: Ալիևը պարբերաբար նոր պահանջներ է ներկայացնում կապիտուլյացիա ստորագրած, Ադրբեջանից խաղաղություն խնդրող Նիկոլ Փաշինյանին, որն էլ դրանք մաս-մաս բավարարում է։ Ահա և քեզ խաղաղության ձախողված պայմանագիր։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2435

Մեկնաբանություններ