ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ատելության մասին

Ատելության մասին
18.10.2024 | 08:19

Ատում եմ, քանզի անզոր եմ այն ուժերի հանդեպ, որոնք իմ դժբախտության պատճառն են: Մինչդեռ՝ ատելության խոսքը արգելված է:

Այլոց մասին կամ լավ, կամ՝ ոչինչ:

Իսկ ԷԳՈՍ ընդվզում է, ցանկանում է չեզոքացնել իրեն սպառնացող մահացու վտանգները:

ԱԳՐԵՍԻԱ՞, ՄԵԶ ԱՅՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ:

ՈՒրեմն՝ ԱՎՏՈԱԳՐԵՍԻԱ՝ ինքնաոչնչացում, ինչին մենք ականատես եղանք վերջերս:

Ես ատում եմ, ասել է, թե հոգիս երևույթ կամ աներևույթ տագնապներից խռովված է:

Ասում են` երջանիկ ազգերը պատմություն չունեն: Ես ունեմ, ու դարերի խորքից լսում եմ դատավճիռս՝

ԱՊՐԵԻՐ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՔԵԶ ԱՏԵԻՆ: ԱՏԵԻՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԱՆԶՈՐՆԵՐՆ ԱՏՈւՄ ԵՆ ՀԶՈՐՆԵՐԻՆ:

Բոլոր ժամանակներում եղել են ու կան ատելի ռեժիմներ և այդ ուժերին ատող տառապյալ ժողովուրդներ: Հիմա կրկին փորձությունների ու տառապանքների փուլում ենք:

Կտեսնե՞նք կրկին Հայոց վերածնունդը:

Հուսանք` այո՛, թեպետ, ՊՈԼԻՏՈԳԵՆԵՏԻԿ ՀԻԵՐԱՐԽԻԱՅԻ այս դասավորության մեջ, երբ խախտված է պատմական օրինաչափությունների շքահանդեսը՝ ՊԱՐԱԴԻԳՄԱՆ, դժվար, թե հաջողենք:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3198

Մեկնաբանություններ