Նախկիններին պաշտպանելու որևէ նպատակ չունեմ, բայց սրա «գեղո» ստերին չարձագանքել չի լինի:
Լսե՛ք սրան ու զզվեք այս տեսակ արարածներից:
Խոսելով նախկինների օրոք «Հարսնաքար»-ում վեճի արդյունքում սպանված բժշկից սույն երկրաքանդ դավաճանը մոռացության է տալիս, թե ինչպես 2018 թ-ին Վայոց Ձորում ծեծեցին և սպանեցին հայոց բանակի փոխգնդապետ Արա Մխիթարյանին:
Մոռացե՞լ ես Սասուն, թե՞ դիտավորյալ ես մանիպուլյացիայի դիմում ու ստում:
Իր ռեստորանում տեղի ունեցածից հետո Ռուբեն Հայրապետյանը դրեց պատգամավորական մանդատը, բայց ձեր մարդասպանները ավելի բարձր պաշտոններ են ստացել և չեն էլ պատժվել:
Հայոց բանակի փոխգնդապետ սպանող է ձեր իշխանությունը, Սասու՛ն:
Ակնարկում ես Մանվելի` նախկիններին ծառայելուց:
Ա՛յ գեղցի, Նիկոլիդ տակ ես պառկել, ծառայում ես այս իշխանությանը, որի դիմաց տղադ Հրազդանի քաղաքապետ դարձավ, բարեկամներդ ու շրջապատդ էլ պաշտոններ են ստացել ու այդքանից հետո կլկլում ես երկրին ծառայելու մասին:
Սասուն, քայլիստների նման երկիրն ես ծառայեցնում քեզ:
Թե բա մենք ապաքաղաքական ենք:
Լու՞րջ:
Սասու՛ն, քո երկրաքանդնե՞րը չէին խուլիգանություններ անում Սրբազան պայքարի մասնակիցների դեմ Կիրանցում:
Ո՞վ էր ԵԿՄ -ի մեքենայի վրայից թռնում ընդդիմադիրների վրա և վիրավորում նրանց:
Սասու՛ն, «Երկրապահ»-ը դարձրել ես երկարքանդներին ծառայող կառույց:
Սասու՛ն, երբե՛ք չմոռանաս... Դու թուրքի դեմ ծնկած ու ամենօրյա ռեժիմով թուրքերից նվաստացվող «ֆիդայի» ես...
Սասու՛ն, եղել ես, կաս ու կմնաս սասուն...
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ